Free

Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ

Text
Mark as finished
Font:Smaller АаLarger Aa

[ԻԴ]

Եւ արդ քանզի անմարմինք են հրեշտակք և դևք, յայն սակս և ծնունդք ոչ գոն նոցա։

121 Այլ, ասեն, համբարուաց ծնունդք են և մեռանին։

122 Նախ զայն տեսցուք, թե բնաւ գուցե՞ն այլ ինչ արարածք բանաւորք քան զհրեշտակս և զդևս և զմարդիկ։ Եւ ապա եկեսցուք յայնր ի քնին, թե իցե՞ն ի դիւաց կէսք մարմնաւորք և կէսք անմարմինք։

Զի չիք ինչ արարած բանաւոր արտաքս քան զայս երիս ջոկս, զհրեշտակաց, զդիւաց և զմարդկան, յամենայն աստուածատուր գրոց և ի բնութենէ արարածոց յայտնի է։

Բայց թեպէտ և ասին ինչ անուանք ի գրոց յուշկապար231rկաց կամ համբարուաց կամ պարկաց, ըստ կարծեաց մտաց մարդկան ասին, և ոչ ըստ բնութեան։ Քանզի դիւաց է կերպարանս կերպարանս ցուցանել, և մարդիկ ըստ կերպա[98]րանացն անուանս դնեն։ Որպէս յորժամ քաղաքք և գևղք աւերեսցին, և անդ դևք բնակիցեն, և կեղծս ի կեղծս յայտնիցին, և մարդկան ըստ կեղծեաց նոցա անուանս եդեալ՝ զոմն յուշկապարիկ, զոմն պարիկ, զոմն համբարու կոչիցեն. նոյնպէս և գրոց ըստ մարդկան կարծեացն եկեալ՝ առ ի ռնշանակելոյ զսաստկութիւն աւերածի աշխարհին, զյուշկապարկաց ասեն բնակել յաւերակսն, զոր յոյն լեզու իշացուլս ասէ։

Արդ ցուցցե՞ն թե գտանիցին իշացուլք ի Բաբելոնի. ապա ուրեմն յայտ է՝ եթե անուանք առանց անձանց են յուշկապարկաց և իշացլուց. և գիրք ըստ սովորութեան մարդկան կարծեաց եկեալ, նոյնպէս անուանեցին՝ առ ի զաւերն Բաբելոնի նշանակելոյ, … իբրև զծովացուլն՝ զոր ի կովէ ելեալ ասեն, 231v և զպայն իմն ի մարդկանէ, և զառլեզն ի շանէ։ Եւ այն ոչ եթե անձինք ինչ են, այլ անուանք զբանգտանաց, և բաջա[99]ղանք մոլորելոց մտաց ի դիւաց։ Զի ի մարմնաւորէ աներևոյթ ինչ ոչ ելանէ, որպէս ոչ յաներևութե իմեք մարմնաւոր։ Ոչ երբեք ի մարդկանէ ելեալ պայն՝ եթե ռերէս արածիցէք և ոչ ի կովուց ծովացուլն ելեալ՝ եթե ի ծովակս բնակիցէ։ Զի մարմնաւորի չէ հնար՝ թե ի ջուրս կեցէ, որպէս ոչ ջրականին՝ թե ի ցամաքի կեցէ. և ոչ ի շանէ ինչ ելեալ, եթե ընդ աներևոյթ զաւրութիւնս ինչ կեցէ, և յորժամ վիրաւոր ոք անկեալ ի պատերազմի դնիցի՝ թե լիզիցէ և ողջացուցանիցէ. այլ ամենայն՝ առասպելք են, և պառաւաց դրդջիւնք, և մանաւանդ թե ի դիւաց իսկ մոլորութենէ։

[ԻԵ]

Այլ և վիճեալ ևս պնդին ի բանիցն վերայ։

Մին ասէ՝ թե ի մերում գեաւղ ռծովացուլս կովք գործեաց, և զգոչիւնն հանապազ մեք լսեմք ամենեքեան։

Եւ միւսն ասէ. զպայն իսկ իմ աչաւք տեսեալ է։

124 [100] Միթե և զարալ232rիզէ՞ն ևս ոք կարիցէ ասել՝ թե և զայն ուրուք տեսեալ իցէ։ Եւ եթե յառաջին ժամանակսն արալէզք լիզեին զվիրաւորս և ողջացուցանեին, արդ ընդէ՞ր ոչ լիզիցեն և ողջացուցանիցեն։ Ոչ նոյն պատերազմունք են, և նոյնպէս վիրաւորք անկանին։

125 Այլ յայնժամ, ասեն, դիւցազունք եին։

126 Եւ մեք զդիցն իսկ պահանջեսցուք ի նոցանէ։ Մարմնաւորք եին արդեաւք դիքն, թե անմարմինք։

Եթե մարմնաւորք եին, յայտ է՝ եթե մարդիկ եին, – և զմարդկան ուրուականս – ի պաշտաւն առեալ՝ դիս անուանեն։

Ապա եթե անմարմինք եին, չէր մարթ անմարմնոցն ընդ կանայս մարմնաւորս ամուսնանալ։ Զի եթե այնմ հնար ինչ էր, ոչ երբեք դադարէր սատանայ ի կանաց սատանայածինս ծնուցանել։ Զի որ անմարմին ոք է, նա և անսերմն է. վասն զի սերմն մարմնաւորաց է, և ոչ անմարմնոց. և [101] առանց սերման ի կնոջէ ծնանել միումն ևեթ մարթ եղև՝ որ արարիչն է բնութեան մարմնոյ. և որպէս կամեցաւ, կարող եղև 232v ի կուսէ ծնանել առանց ամուսնութեան։ Ուստի ամենայն իմաստնոց արտաքնոց յիւրաքանչիւր դիցն տկարութիւն հայեցեալ, չիշխեցին ասել՝ թե ի կնոջէ ոք առանց ամուսնութեան ծնաւ։

127 Եւ որպէս ոչ գոն ծնունդք դիւաց, նոյնպէս և ոչ մահ։

Թէպէտ և անմահ բնութեամբ աստուածութիւնն ևեթ է՝ որ մշտնջենաւորն է, և ոչ յումեքէ առեալ սկիզբն լինելոյ, այլ և սկզբնաւորացն և բանաւորաց պարգևեաց աննախանձ զանմահութիւն, զհրեշտակաց և զդիւաց ասեմ, և զոգւոց մարդկան։ Յորոց մարդիկ, քանզի յերկուց բնութեանց են՝– ի մարմնաւորաց և յանմարմնոց, – յիրաւի սերին ծննդեամբ, և գան յաճումն ամուսնութեամբ. և մեռանին, – մարմնովք և ոչ ոգւովք, – վասն պատուիրանազանցութեանն։

[102] Այլ հրեշտակք և դևք ոչ յաւելուած ծննդեամբ առնուն, և ոչ պակասութիւն մահուամբ. այլ որպէս հաստատեցանն՝ նոյնպէս և նովին թուով կան, առանց յաւելուածոյ և նուազութեան։

128 Եւ ոչ այլ ինչ արարած 233r գոյ՝ որ կարիցէ ի կերպարանս կերպարանս լինել, որպէս զվիշապացն և զնհանգացն համբաւեն. այլ միայն հրեշտակք և դևք՝ որ կարող են զաւդս գնդել և պարզել, և ազգի ազգի կերպարանս երևեցուցանել։

129 Այլ և վիշապք, ասեն, և նհանգք կեղծս ի կեղծս լինին. յորոց մին անձնաւոր է և միւսն ոչ անձնաւոր։

130 Վիշապն՝ որ մարմնաւոր է, զիւր կերպարանսն ոչ կարէ փոխել։ Զի եթե հնար ինչ էր մարմնաւորաց զկերպարանս փոփոխել, նախ մարդ՝ որ առաւել քան զնոսա է՝ փոխէր զկերպարանսն յինչ և կամէր։ Այլ որպէս մարդոյն չէ հնար փոխել ի կերպարանս ինչ՝ յոր և կամիցի, նոյնպէս և ոչ վիշապին։

131 [103] Նա և ոչ նհանգ ինչ անձնաւոր գոյ. բայց եթե դև ի տեղիս բնակեալ իցէ, և մերթ կերպարանիցի, և մերթ վնաս գործիցէ։

132 Եւ ոչ վիշապք զտոհմականս արդեանց կրեն. և ոչ գրաստ գոյ նոցա՝ եթե զարդիւնս ի կալոց ուրեք կրիցեն. և ի զուր է կա՛լ կա՛լն ասել ումեք ի կալս՝ 233v և ոչ ա՛ռ ա՛ռ։ Զի վիշապն որ ինքն գրաստ է, այնու զի անասուն և անխաւսունն է, զիա՞րդ՝ որ ինքն գրաստ է՝ զայլ գրաստ վարիցէ։

133 Զի վիշապի այլազգ ինչ բնութիւն չէ՝ եթե ոչ աւձի, այն յայտ իսկ է։ Եւ զաւձ յաղթանդամ, կամ զգազան ինչ ծովածին, կոչեն գիրք վիշապ։ Որպէս զմարդ յաղթանդամ հսկայ անուանեն, նոյնպէս և զաւձ ցամաքային անճոռնի, և զգազանն ծովական լեռնաձև, զկիտացն ասեմ և զդելփինաց, վիշապս անուանեն. ըստ այնմ՝ թե դու ջաղջախեցեր զգլուխ վիշապացն ի վերայ ջուրց, և ետուր կերակուր ժողովրդոց Եթեովպացւոց։ [104] Տեսանե՞ս, զի զձկունս մեծամեծս ծովածինս՝ վիշապս կոչեն գիրք. և յայտ անտի է՝ թե զձկանց ասէ, այնու եթե ետուր կերակուր ազգաց Եթեոպացւոց. թեպէտ և աստ այլք ի սատանայ առակեցին զվիշապն, որպէս և զայն՝ զոր Յոբն գրեալ է։ Եւ այլ ինչ ոչ են վիշապք՝ բայց կամ աւձք մեծամեծք ցամաքայինք, կամ ձկունք ան234rարիք ծովականք, զորոց ասեն, թե լեռնաբերձք մեծամեծք են։ Եւ որս և կերակուր նոցա մանր ձկունք են, որպէս աւձից մեծամեծաց մանր մանր ինչ ճճիք կամ անասունք։

134 Եւ ոչ որս երբեք՝ որպէս մարդկան՝ արարեալ վիշապաց, կամ առնիցեն. և ոչ տաճարք իբրև մարդկան են նոցա ի բնակութիւն։

135 Եւ ոչ զոք ի թագաւորազգեաց և ի դիւցազանց ունին կապեալ առ իւրեանս կենդանի. զի կենդանիք ի մարմնաւորաց երկուն ևեթ կան, Ենոք և Եղիա։

136 Այլ որպէս զԱղեքսանդրէ խաբեին դևք՝ կենդանի կայցէ, [105] որոց ըստ եգիպտական հնարողութեանն կապեալ արկեալ կախարդանաւք զդև ի շիշ, կարծեցուցանեին թե Աղեքսանդրոս կենդանի իցէ և մահ խնդրիցէ. և գալուստն Քրիստոսի խայտառակեաց զխաբէութիւնն, և եբարձ ի միջոյ զգայթակղութիւնն, նոյնպէս և մոլորութիւնն դիւաց խաբեաց զդիւցապաշտս Հայոց, եթե զոմն Արտաւազդ անուն արգելեալ իցէ դիւաց, որ ցայժմ 234v կենդանի կայ, և նա ելանելոց է և ունելոց զաշխարհս. և ի սնոտի յոյս կապեալ կան անհաւատք, որպէս և Հրեայք՝ որ ի զուր ակնկալութիւն կապեալ կան, եթե Դաւիթ գալոց է՝ շինել զԵրուսաղէմ և ժողովել զՀրեայս, և անդ թագաւորել նմա նոցա։

137 Եւ այնպէս ջանայ սատանայ՝ զի զամենայն ոք ի բարւոք ակնկալութենէ վրիպեցուսցէ, և ի սնոտի յոյս կապիցէ։

Մեծացուցանէ յաչս մարդկան զվիշապս, զի յորժամ ահագինք երևեսցին ոմանց՝ առնուցուն զնոսա ի պաշտաւն։ [106] Կարծեցուցանէ թե և նհանգք ինչ իցեն գետոց, և շահապետք վայրաց։ Եւ յետ կարծեցուցանելոյ ինքն կերպարանի կամ ի վիշապի կերպարանս կամ ի նհանգի իմն և ի շահապետի, զի այնու զմարդն յիւրմէ արարչէն թիւրեսցէ։

138 Զի եթե էր ինչ նհանգն անձնաւոր, ոչ երբեմն ի կնոջ կերպարանս երևէր, և երբեմն փոկ լինէր և լուղորդաց ընդ ոտս անկեալ՝ հեղձուցանէր. այլ կամ կինն կին կայր, կամ փոկն՝ փոկ։

235r Նոյնպէս՝ և զոր շահապետ վայրաց կոչեն, ոչ մերթ մարդ երևէր և մերթ աւձ, որով և զաւձապաշտութիւնն հնարեցաւ յաշխարհ մուծանել։

Նոյնպէս և վիշապն ոչ մի անգամ աւձաձև երևէր, և միւս անգամ մարդկակերպ, որպէս յառաջագոյնն իսկ ասացաւ՝ թե որ մարմնաւոր ինչ է, յայլ կերպարանս չկարէ փոխել։

139 Այլ թե ի կալս ջորիք և ուղտք երևիցին, դիւաց կերպարանք են այն, և ոչ վիշապաց։

Եւ եթե ի [107] դաշտս երագազանք ձգիցին, և հեծեալք իբրև զմարդիկ զհետ երէոյ արշաւիցեն, կեղծիք դիւաց են և ոչ ճշմարտութիւն ինչ իրաց։

Եւ եթե ի գետս ի կանաց ինչ ի կերպարանս երևիցին, սատանայի կերպարանք են։

140 Քանզի նհանգ ինչ անձնաւոր չիք, և ոչ ի մարդ իբրև զդև մտանէ վիշապ, որպէս ոմանք ի շչելոյ դիւահարին կարծեցին, քանզի մարմնաւորի ի մարմնաւոր չէ հնար մտանել։

Եւս եթե բառնայցի, ոչ եթե եզամբք ինչ անուանելովք՝ այլ ծածուկ զաւրութեամբ իւիք 235v յԱստուծոյ հրամանէ, զի մի շոգին մարդոյ կամ անասնոյ մեղանչիցէ։ Որպէս որ բասիլիսկոսն կոչի ազգ ինչ աւձից՝ հայելով միայն սատակէ զմարդ կամ զանասուն. ուստի յորժամ ի ջրհորս գտանիցի՝ ճրագ առեալ իջանեն ի ներքս ըմբռնել, զի հայեցեալ ընդ ճրագն՝ ոչ մեղանչիցէ մարդոյն աւձն։

[ԻԶ]

Այլ մեք ըստ գրոց սրբոց զհրեշտակս արբանեակս գիտեմք [108] յաւգնականութիւն մարդկան, ազգաց եւ թագաւորութեանց. ըստ այնմ զոր ասեն՝ թե կացոյց սահմանս ազգաց ըստ թուոյ հրեշտակացն Աստուծոյ։

Եւ դարձեալ այնու զոր ասէ յաւետարանի, թե մի արհամարհէք զմի ի փոքրկանց, զի հրեշտակք նոցա հանապազ տեսանեն զերեսս հաւր իմոյ՝ որ յերկինս։ Այսպէս իմն երեւի՝ թե իւրաքանչիւր մարդոյ հրեշտակ առանձինն պահապան կայցէ. թեպէտ եւ այլք զաղաւթից կարծեցին ասացեալ ի Տեառնէն, որպէս թե աղաւթք նոցա՝ որ հանապազ մտանեն առաջի Աստուծոյ՝ կոչին հրեշտակք։

Այլ եւ Առաքեալ ասէ. ո՞չ ամենեքեա236rն հոգիք հարկաւորք են առաքելացուք ի սպասաւորութիւն վասն այնոցիկ, որ ժառանգելոցն են զփրկութիւն. որ ի հարկի նմա կան, եւ փրկութեան սատարք մեզ լինին։

[ԻԷ]

Այլ թե սատանայ է, ասեն, գրգռիչ չարեաց, յայլս արարածոցն ընդէ՞ր մաղթե զերկր[109]պագութիւն հեթանոսութեան, եւ ոչ յինքն միայն կորզիցէ։

143 Զի բամբասեալ ի չարութիւն է սատանայ, այն ամենեցուն յայտնի է։ Արդ եթե իւր միայն խնդրէր զպաշտաւնն, վաղվաղակի խրտուցանէր զպաշտաւնեայսն իւր, այնու զի չար եւ չարչարիչ կարծիցի նոցա։ Այլ յաւժարեցոյց զկէսսն՝ լուսաւորաց երկիր պագանել, եւ զայլս՝ աւդոյ եւ հրոյ երկրի եւ ջրոյ եւ ռհասարակացք եւ փայտից եւ քարանց, մինչեւ աւձից եւ գազանաց եւ ճճեաց անգամ. զի միայն զնախանձն՝ զոր ի մտի եդեալ էր գոռալոյ ընդ մարդոյն՝ կատարեսցէ։

Եւ արդ մի ինչ վերտեսցին, որ արարածոցն երկիր պագանեն՝ թե զսատանայի զկամս ոչ առնիցեն։ Զի արարածոց պաշտաւն մատուցանելոյ վարդապետ այլ ոք չէր, 236v բայց միայն սատանայ։

Եւ արդ զիա՞րդ կարիցեն նզովել զսատանայ, որք զկամս նորա կատարեն։ Զի եթե որք զճշմարիտն Աստուած պաշտեն, եւ վարուք ինչ զեղծիցին, բամբասին յաստուա[110]ծական բարբառոյն՝ թե խոստանան գիտել զԱստուած, եւ գործովք իւրեանց ուրացեալ են ի նմանէ, ո՞րչափ եւս առաւել նոքա առանց պատասխանատուութեան են, որոց առեալ զպաշտաւն ճշմարտին՝ անշնչոց եւ անմռնչից արարածոցն մատուցանիցեն։

 

[ԻԸ]

Բայց թեպէտ եւ պէսպէս զինուք վառեցաւ թշնամին արդարութեան, Յունաց իմաստնոցն կարծեցուցանել, թե նիւթ ինչ միշտ առընթերակաց կայր Աստուծոյ՝ ուստի զարարածսն արար, եւ, քանզի նիւթոյ անուն ի նոցա լեզու ի մրուր մերձ է, վասն այնորիկ զչարեացն սկիզբն անտի կարծեցին, եւ Պարսից քէշին գտիչք, առ ի տարակուսելոյ՝ թե ուստի չարիքն լինիցին, ընդ նոյն արահետս, վրիպեալք ի ճշմարտութենէն, զնոյն բաջաղանս այլովք պատմութեամբք կարկատեցին, որպէս թե [111] ի միոջէ ի հաւրէ երկու 237r որդիք ծնան. մին բարի՝ եւ բարեաց արարիչ, եւ մին չար՝ եւ չարեաց գործաւն, ի նոյն ռխարխափք անկեալ եւ աղանդոցն, զոր թշնամին՝ իբրեւ զորոմն ի մէջ ցորենոյ՝ սերմանեաց։ Զի կէսքն երիս արմատս դնեին, բարւոյ եւ արդարոյ եւ չարի. եւ այլքն երկուս, բարւոյ եւ չարի. եւ ոմանք՝ եւթն։

Եւ արդ եկեղեցւոյ Աստուծոյ գործ այն է, զարտաքինսն՝ իրաւք ճշմարտութեան՝ առանց գրոց՝ յանդիմանել, եւ զկարծեալսն ներքինս եւ ոչ ճշմարտեալս՝ գրովք սրբովք յանդիմանել։

Զհիւղեայն կարծիս, որովք Յոյնքն մոլորեցան, բաւական համարեսցուք առաջնոց բանիցն յանդիմանութեամբ վճարել. եւ ընդ Պարսից քէշին գտաւղս, ապաւինեալ ի շնորհսն Աստուծոյ, մատիցուք ի պայքար։

Մաս Երկրորդ Գլուխ

[Ա]

Յորժամ զաներեւութէն եւ զնորին զմշտնջենաւոր զաւրութենէն ճառիցէ ոք, քանզի մարմնաւոր լեալ է, պարտի զմիտս յստակել եւ զխորհուրդս սրբել, զյոյզս շարժմանց պարզել, զի յայն զոր առաջի եդ՝ հասանել կարասցէ։ Նա եւ որ ընդ ճառագայթս արեգականն հայել կամիցի, պարտի զ[6]պղտորութիւն աչացն՝ զաղտն եւ զբիժն ի բաց պարզել, զի մի մթարքն՝ որ զբբաւքն շողայցեն, արգել հայելոյ ի յստակութիւն լուսոյն լիցին։

Եւ արդ քանզի մի էութիւն անքննին է եւ անհաս բնութեամբ, առ նորա անքննութիւնն ընծայութիւն անգիտութեան մատուցանելի է, եւ առ էութիւնն նորին դաւանութիւն գիտութեան եւ ոչ քննութեան։ Զի որ էն՝ պարտի զի մշտնջենաւոր իցէ եւ անսկիզբն, որոյ ոչ սկիզբն յումեքէ առեալ լինելոյ, եւ ոչ ունի զոք ի վեր քան զինքն, զոր պարտ իցէ նմա պատճառ կարծել կամ իմանալ՝ եթե ի նմանէ իցէ առեալ սկիզբն էանալոյ։ Զի ոչ ոք է առաջին քան զնա, եւ ոչ ոք է յետոյ նման նմա, եւ ոչ ընկեր հաւասար նորին, եւ ոչ էութիւն հակառակ նմա, եւ ոչ գոյութիւն ընդդիմակաց, եւ ոչ բնութիւն հիւթաբեր ի պէտս նորա, եւ ոչ նիւթ ինչ՝ յորմէ առնիցէ զոր առնելոց իցէ. այլ ինքն է [7] պատճառ ամենայնի, որ ի լինելն եւ ի գոյանալ եկին ի չգոյէ եւ ի գոյէ որպէս երկինք վերինք եւ որ ինչ յերկինս, եւ երկինք երեւելիք որ ի ջուրց, եւ երկիր, եւ ի նմանէ եւ ի նմա. յորմէ ամենայն եւ ինքն ոչ յումեքէ։ Որոյ ըստ իւրաքանչիւր կարգաց տուեալ է սկիզբն լինելոյ աներեւութիցն անմարմնոց, եւ երեւելեաց մարմնաւորաց. որ բաւականն է որպէս ի տալն զկենդանութիւնն, նոյնպէս եւ ի գիտութիւն իւրոյ անարար էութեանն, եւ յիւրոց արարածոցն ի [հասումն] ըստ իւրաքանչիւր բնութեանց ածել։ Որ ոչ այնու միայն զարմանալի է, զի ածն ի չգոյէ ի գոյ զչգոյսն, եւ եցոյց յոչնչէ յինչ զչէսն, այլ զի եւ անարատ եւ անխախուտ պահէ զլեալսն. որոց եւ յառաջնումն իսկ աննախանձ ետ զկենդանութիւնն, առ ի յայտնելոյ զիւրոյ զբարերարութեանն հանդէս։

Քանզի ոչ եթե կարաւտ ինչ ոք իւիք էր, եթե վասն այնորիկ խնայիցէ՝ իւր միայնոյ զկենդանութիւնն. եւ անզաւր եւ տկար, եթե անձին եւեթ խորիցէ զզաւրութիւնն. եւ ոչ նիազ ի գիտութենէ, եթե ինքեան եւեթ պահիցէ զգիտութիւնն. եւ ոչ կարաւտ յիմաստութենէ, եթե յորժամ այլոց բաշխիցէ զիմաստութիւնն իւր, կարծիք ինչ կարաւտութեան ի ներքս մտանիցեն։

Այլ կենդանի է եւ աղբիւր կենդանութեան. [տայ ամենայնի կենդանութիւն, եւ ինքն կայ լի եւ յանսպառ կենդանութեան. եւ զաւրացուցանէ զանզաւրս մեծազաւր զաւրութեամբ, եւ ինքն ոչ թերանայ ի զաւրացուցիչ զաւրութենէն. եւ պարգեւէ գիտութիւն ամենայն անգիտաց, եւ ինքն բաւանդակ ունի յինքեան զամենագէտ գիտութիւնն. եւ բղխէ յամենեսին զանպակաս իմաստութիւնն, եւ ինքն մնայ անխախուտ յամենահնար իմաստութեանն։

Եթե աղբերք մշտաբուղխք, որ ի նորա հրամանէ կարգեցան, հանապազ բղխեն եւ ոչ պակասեն, [9] որոց բղխմունքն զայլոց կարաւտութիւնս լնուն, եւ ինքեանք ի նմին յորդութեան կան մշտնջենաւորք, ո՞րչափ եւս առաւել այն՝ որ նոցա զյորդութիւն բղխմանցն յաւրինեաց, որ աղբիւրն է բարութեան. որ զամենայն զոր արար գեղեցիկս արար, զբանաւորս եւ զանբանաւորս, զմտաւորս եւ զանմտաւորս, զխաւսունս եւ զանխաւսունս, զասունս եւ զանասունս։ Եւ բանաւորաց եւ մտաւորաց յիւրաքանչիւր առաքինութեանց կարգեաց ստանալ զբարութիւն, եւ ոչ զգեղեցկութիւն. զի գեղեցկութեանն տուիչ ինքն է, եւ բարութեանն՝ զանձնիշխանութիւնն արար պատճառ։

[Բ]

Այսպիսի ռանհաւատ բանից եւ դանդաչանաց տխմարաց մ[116]տաց կարկատելոց՝ չէր պարտ ամենեւին բնաւ եւ առնել պատասխանի. զի բաւական էր իւրեանց իսկ անմտութիւնն յանդիմանել զնոսա անդստին ի նոցին բանից՝ որ ընդ միմեանս կռուին, եւ միմեանց հակառակ են։

Բայց քանզի այսու իմն մեծարոյ երեւին առաջնորդք քէշին իւրեանց հնազանդեցելոցն, եւ խեղդ ընդ անձն արկեալ՝ ձգեն զնոսա ի խորխորատ, հարկ է տալ պատասխանի, եւ ցուցանել թե ոչ ինչ աւելի քան զոր Մանի, զոր ինքեանքն մորթեցին, ասեն։

147 Զի նա երկու արմատս բարւոյ եւ չարի ասէ, եւ զայն ոչ յղութեամբ եւ ծննդեամբ, այլ ինքնակացս՝ միմեանց հակառակ։

Եւ նոքա զնոյն ասեն՝ տենչանաւք Զրուանայն յղութեամբ եւ ծննդեամբ։

148 Եւ եթե նոյն քէշ է երկոցունց, ընդէ՞ր ատիցեն մոգք զզանդիկս, եթե ոչ զի վարուքն զատ են ի միմեանց. թեպէտ եւ կերպարանաւք եւ ոչ ճշմարտութեամբ։

149 Այլ ի քէշին մի են երկոքեան. նոքա երկարմա[117]տեանք, եւ սոքա նոյնպիսիք. նոքա արեւապաշտք, եւ սոքա ծառայք արեգական, 239r նոքա ամենայն անշնչոց շունչ կարծեն, եւ սոքա նոյն աւրինակ զնոյն իմանան։

150 Բայց զի Մանի կամեցաւ վերագոյն քան զնոցայն կեղծեաւք վարս ցուցանել՝ թե ամենեւին իսկ ազատ ի կարեաց ցանկութեանց իցէ, եւ ոչ քան զնոցայն միայն՝ այլ եւ քան զամենայն քէշից, ուստի յանդիմանեալ յաղջկանց խտղտելոյ՝ մորթազերծ մահուամբ պակասեցաւ ի կենաց։

151 Որով յայտ է՝ թե վարուք եւեթ մեկնեալ են ի միմեանց. զի նոքա կերպարանողք են, եւ սոքա զեղխք, եւ յայտ յանդիման անձնադիւրք. այլ կրաւնիւք նոյնք եւ նոյնպիսիք։

[Գ]

Արդ մեր թողեալ զնոսա, հարցցուք զսոսա։ Զրուանն, զոր յառաջ քան զամենայն ինչ ասեն, կատարեա՞լ ոք էր, թե անկատար։

Եթե ասիցեն՝ եթե կատարեալ էր, լուիցեն՝ եթե կատարեալն յումէ՞ կարաւտանայր խնդրել որդի՝ որ [118] գայցէ եւ զերկինս եւ զերկիր առնիցէ։ Զի եթե կատարեալ էր, ինքն իսկ կարող էր առնել զերկինս եւ զերկիր։

Ապա եթե անկատար էր, յայտ է՝ թե էր ոմն ի վեր քան զնա, որ զնորա 239v թերակատարութիւնն լնուլ կարէր։ Եւ եթե էր ոք ի վեր քան զնա, նմա պարտ էր առնել զերկինս եւ զերկիր եւ զամենայն որ ի նոսա՝ առ ի ցուցանելոյ զիւր զբարերարութիւնն եւ զաւրութիւն. եւ ոչ Զրուանայ որդի շնորհել, որ զերկինս եւ զերկիր եւ զամենայն որ ի նոսա՝ առնիցէ։

153 Այլ, ասեն, փառաց առնէր զյաշտն։

154 Հարցցուք. փառքն յումեքէ՞ աջողեալ եին նմա, թե վասն զի մշտնջենաւորն էր՝ փառաւոր էր։

<Եթե մշտնջենաւոր էր, ի մշտնջենաւորութենէ անտի փառաւոր էր>.

Եթե յումեքէ պարգեւեալ եին նմա փառքն, հարկ է կարծել եթե էր ոմն ի վեր քան զնա զաւրագոյն եւ փառաւորագոյն, ուստի ի նա փառքն հասին։

Ապա եթե չէր ոք ի վեր քան զնա, ի զուր էր զյաշտն հազարամեան առնել։

Զի [119] փառքն ոչ եթե անձնաւոր ինչ են, այլի յաջողութենէ ուրուք անուանին փառք, որպէս ի չաջողութենէ ուրուք անուանի թշուառութիւն. եւ երկոքին ի դիպաց արգասիք են, եւ ոչ անձանց հաստատութիւնք։

155 Եւ այլ եւս. զի եթե արեգակն եւ լուսին չեւ եւս եին լեալ, որով ժամքն եւ աւուրք եւ ամիսք եւ տարիք կարգին, 240r հազար ամն ուստի՞ երեւէր։

Զի չեին ի միջի լուսաւորքն, որ զթիւ աւուրց եւ ամսոց եւ տարեաց կարգեին։ Այլ յայտ է՝ թե անմտութեամբ լի են բաջաղանքն։

156 Դարձեալ՝ թե երկինք եւ երկիր եւ որ ի նոսայն՝ չեին, ո՞ւր առնէր զյաշտն կամ իւ՞։ Յորժամ երկիր չէր եւ ոչ տունկք ինչ որ ի նմանէ, զբարսմունսն ուստի՞ գտանէր ունել ի ձեռին։ Կամ բնաւ զի՞նչ իսկ յազէր, զի անասունք չեւ եւս եին արարեալ։

157 Եւ որ քան զամենայն անմտագոյն է, զհազար ամ, ասեն, յաշտ արար. եւ յետ հա[120]զար ամին յերկուացաւ, ասէ՝ թե լինիցի՞ ինձ որդի Որմըզդ, եւ եթե չլինիցի, եւ ի զուր ինչ վաստակիցիմ։

Եւ այնու ցուցանեն՝ եթե տկար էր Զրուանն եւ կարաւտ եւ առանց գիտութեան։

Եւ պատճառք չարեացն նոյն է, եւ ոչ Արհմնն։ Զի եթե նորա չէր յերկուացեալ, որպէս ասենն, Արհմնն ոչ լինէր՝ զոր չարեացն արարիչ համբաւեն. այլ ինքն երկմտեաց. <այնպէս զի ոչ մի որդի միայն ի նմանէ լեալ է, այլ երկու, մին բարի՝ վասն զի յաշտ արար, եւ միւսն չար՝ վասն զի երկմտեաց>։

Որ անհաւատն է եւ լի անկարգութեամբ։ Զի ոչ երբեք ի միոջէ աղբերէ երկու բղխմունք ելանեն, մին քաղցր 240v եւ միւսն դառն. եւ ոչ ի միոջէ ծառոյ երկու պտուղք՝ մին անոյշ եւ մին դաժան։ Արդ եթե քաղցր գիտեն զԶրուանն, ոչ պարտին զդառն պտուղն զԱրհմնն ի նմանէ համարել. եւ եթե դառն հաշուին, չէ պատշաճ զքաղցր պտուղն զՈրմըզդ ի նմանէ դնել։ Եւ ի դէպ ելանէ նոցա աստուածական բարբառն, որ ասէ. կամ արարէք զծառն քաղցր, եւ զպտուղ նորա քաղցր, եւ կամ արա[121]րէք զծառն դառն, եւ զպտուղ նորա դառն. զի ի ծառոյ անտի պտուղն իւր ճանաչի։ Եւ եթե արարածք յիւրաքանչիւր յաւրինուածս կան, եւ երբեք զսահմանաւքն եդելաւք նոցա ոչ անցանեն, ո՞րչափ եւս առաւել Զրուանն՝ եթե մշտնջենաւոր ոք էր, եւ արարածս առնելոյ հնարս խնդրէր՝ եթե անձամբ եւ թե այլով եւ թե որդւովն՝ որպէս ասենն, պարտ էր կարգ ինչ ցուցանել եւ ոչ անկարգութիւն։ Զի ոչ երբեք տեսաք՝ թե կովք էշս ծնան, եւ էշք եզինս, եւ ոչ գայլք մաքիս, եւ ոչ մաքիք աղուէսս, եւ ոչ առեւծք ձիս, եւ ոչ ձիք աւձս։ Բայց միայն մի ինչ ծնունդ է՝ զոր մարդիկ հնարեցան ա241rրտաքոյ կարգաց բնութեան, ծնուցանել ի ձիոց եւ յիշոց ջորիս. եւ նոյնք անսերմն եւ անծնունդ են. զի ոչ յԱստուծոյ կարգեցան՝ այլ ի մարդկանէ հնարողութենէ։ Արդ Զրուանն եթե արջառ էր, զկարիճն զԱրհմնն զիա՞րդ ծնանէր։ Եւ եթե գայլ էր, [122] զգառնն զՈրմըզդ հի՞մ ծնանէր։ Ոչ ապաքէն մարդկան մտաց բաջաղանք են։

158 Զի եւ Զրուանն իսկ մարդ լեալ է, այր մի քաջ առ Տիտանաւքն. եւ որպէս սովոր են Յոյնք եւ Արիք եւ ամենայն ազգք հեթանոսաց՝ զքաջս առ դիւցազունս ունել, հայեցեալ ընդ այն քէշակարկատին Պարսից՝ թե որովհետեւ մարդիկ աշխարհիս զնա առ աստուածս ունին, ես զերկնից իսկ եւ զերկրի եւ զամենայն արարածոց արարչութիւն ի նմանէ կարծեցուցից։

Եւ զի ճշմարիտ է բանս, յայտ անտի է՝ զի մարդկաւրէն բարուք զքէշն կարկատէ, եւ յղութեամբ եւ ծննդեամբ զկրաւնսն կցկցէ։

Զի նախ երկուց արարչաց՝ զբարւոյ եւ զչարի ի միոջէ հաւրէ զծնունդսն համբաւէ։

Եւ ապա մայրենի եւ քուրական առականաւք զար241vարած լուսաւորացն մուծանէ։

Եւ զայն ոչ վասն այլ իրիք, այլ վասն մարմնասիրութեան եւ ախորժական ցանկութեան։ Քանզի հայեցեալ [123] յազգն արիական՝ թե իգասէր էր, ըստ նմին նորին մեղկ բարուցն նմա աւրէնս կցկցեաց, զի յորժամ զաստուածոցն իւրեանց լսիցեն՝ թե յանարժան խառնակութիւնս մտաբերեցին, եւ նոքա նոցին նմանեալք՝ զնոյն անառակութիւնս անխտիր գործեսցեն։

159 Յորմէ աստուածականն հեռի՝ որ ի վեր է։ Զի Աստուծոյ որդի ունել՝ ոչ ամուսնութեամբ վայելէ, այլ մշտնջենաւորութեամբ, որպէս մտաց զբան, եւ աղբեր զգետ, եւ հրոյ զջերմութիւն, եւ արեգական զլուսաւորութիւն։ Եւ ոչ որպէս նոքայն ժտին՝ թե կարաւտեալ էր՝ զի որդի մի լինիցի նմա, որում անուն իցէ Որմըզդ։

160 Ով մորոսութիւն։ Չեւ ուրեք որիդ ի միջի, եւ նա չյղացելոյն եւ չծնելոյն անուն դնէր։ Ամենայն ծննդոց յետ ծննդեանն դնին անուանք. եւ նա զիա՞րդ յառաջ քան զծնանելն դնէր ռնմա անուն Որմըզդ, բայց թե 242r հաւատայր՝ թե եւ արդարեւ լինէր նմա որդի։

Եւ եթե [124] հաւատայր՝ ընդէ՞ր երկմտեաց, եւ եղեւ երկմտութեամբն պատճառ ծննդեանն Արհմենի, ուստի չարիքն յաշխարհ մտին։

Եւ այն են զարմանք՝ զի մինն ի հազարամեայ յաշտն առնելոյ հազիւ լինէր, եւ միւսն յառժամայն յերկմտութենէ անտի։

Դարձեալ՝ որ զայն գիտաց՝ եթե երկու որդիք են յորովայնի անդ, զայն ընդէ՞ր ռոչ ծանեաւ՝ թե մին բարի եւ միւսն չար։

Եթե գիտաց եւ ոչ եղծ զչարն, ինքն է պատճառ չարին։

Ապա եթե զայն չգիտաց, զիա՞րդ իցէ հաւատալի՝ եթե զմիւսն ծանեաւ։

Եւ եթե յայնժամ ոչ իմացաւ, յորժամ խաւարինն եւ ժանդահոտ ետես զնա՝ եւ յա՞յնժամ արդեաւք ոչ գիտաց։

Այլ եւ գիտաց եւ ետես եւ արար զխաւարինն թագաւոր. եւ ինքն է պատճառ չարեացն՝ այնու զի ոչ եղծ զչարն, այլ եւ թագաւորութիւն եւս ետ նմա ինն հազար ամի։

Եւ ո՞ւմ թագաւորեցոյց զնա, եթե ոչ բարիոք արարածոցն եղելոցն յՈրմըզդայ [125] առ ի չարչարելոյ զնոսա՝ քառնելով ի նոսա զիւր 242v չար արարածս։

161 Այլ եւ զՈրմըզդ, ասեն, թագաւորեցոյց ի վերայ նորա։

162 Եթե թագաւոր նորա իցէ Որմըզդն, զիա՞րդ զբարիոք արարածսն իւր տայցէ չարչարել։ Եթե հայրն յորդւոյն արարածս ոչ խնայեաց՝ այնու զի ի ձեռս չարին մատնեաց. որդին զիւրսն զիա՞րդ ոչ զընդայցէ։

163 Առ տկարութեա՞ն ինչ, թե առ չարակամութեան։

Եթե առ տկարութեան չզեմեղիցէ, ապա ոչ այժմ թագաւորել է նմա, եւ ոչ ի վախճանի՝ որպէս ասենն՝ յաղթել կարէ։

Իսկ եթե առ չարակամութեան իցէ, գտանի զի ոչ միայն հայրն՝ որ թագաւորեցոյց զչարն՝ է պարտ չարեաց, այլ եւ որդին՝ որ կամակից եղեւ հաւրն եւ համարձակիչ չարին։

164 Դարձեալ՝ զի զթագաւորութիւնն որդւոցն ետ, միում զինն հազարամեանն, եւ միւսումն զանսպառականն, ինքն յորո՞ւմ կարգի կայցէ։

Զի մինչ չէրն ինչ՝ չէր [126] իմիք թագաւոր, քանզի եւ ոչ արարիչ իրիք էր։

Եւ յորժամ որդիքն եղեն, նոքա եղեն արարիչք՝ ոմն բարեաց եւ ոմն չարեաց, եւ նոքին թագաւորք՝ ոմն ժամանակեան եւ ոմն յաւիտեն243rական. եւ մնաց Զրուանն դատարկ յարարչութենէ եւ ի թագաւորութենէ։ Զի արարիչ չէ, քանզի չէ իւր արարեալ. եւ թագաւոր չեղեւ, քանզի ո՞յր արարածոց լինէր թագաւոր։

165 Եւ յայտ է՝ թե ոչ էր երբեք Զրուանն, եւ ոչ է։ Զի որ է ոք, կամ արարիչ է կամ արարած։ Արդ սա քանզի ոչ արարիչ է, ոչ արարած, ոչ էր երբեք նա Աստուած, եւ ոչ է եւ ոչ լինի։