Read the book: «Պարապ վախտի խաղալիք»

Font::

ՀԱՌԱՋԱԲԱՆ

Շատ անգամ պարապ ժամանակս միտք էի անում, էնպես մեկ բան գրեմ, որ մեր խալխի սրտովն ըլի, բայց չէի գիտում թե ինչ լեզվով գրեմ: Մեր գրաբար լեզուն անգին է, նմանը չունի, ինչքան լեզու էլ որ գիտեմ, մեկն էլա էն համը, էն քաղցրությունը, էն ճոխությունը չունի. բայց մեր վատ բախտիցը հազարիցը մեկը չի հասկանում, ինչ պետք է արած: Երանի Էն սհաթին, որ մեր ազգը քիչ քիչ կարողանա էս կորած գանձը գտնիլ, ու իր լեզուն սովորիլ, իմանալ: Բայց ով չի գիտի, որ սրան շատ ժամանակ կուզի. ու մինչև էն ժամանակը մնալ, ո՞վ գիտի, մարդ սա՞ղ կմնա, թե չէ:

Էս մտածելով ուզում էի, որ գրած բանս ամեն մարդ հասկանա, ու Էնդուր համար աշխարհաբար գրեցի: Թող գիտուն մարդիքը ինձանից չնեղանան, նրանք շատ գիրք են կարդում, իրենց սիրտը մխիթարում. Ամա հասարակ մարդը մեկն էլա չունի, որ նա էլ նրանով իր պարապ վախտը՝ ժամանակն անցկացնի:

Շատ մարդ է գանգատ անում, թե մեր խալխը գիրք կարդալ, ուսումն չի սիրում. ախր ի՞նչպես սիրի մարդ, որ զորությունը չի հասկանում: Կարելի է, ես սխալվում եմ, բայց բնական է, մարդ միշտ էն բանը կսիրի, որ իր սրտովն ըլի: Եվրոպացոց մուզիկեն շատ հիանալի է, խոսք չունիմ, ամա մեր սազն ու զուռնեն մեր ականջին ավելի ա դիր գալիս, չունքի Էրեխությունից Էնդուր ենք սովոր:

Շատ բաներ Էսպես գրել, հազիր էի արել աշխարհաբար, բայց էլի սիրտ չէի անում, որ լիս քցեմ: Վախենում էի, թե ժամանակս, փողս կորչի, գիրքս էլ մեկ տեղ թոզումը վեր ընկած մնա, փթի: Բարեկամ մարդիք որ վախտ վախտ տեսան, խորհուրդ տվին ինձ, թե շատ Լավ կըլի, որ տպիլ տամ: Իրավ՝ թե որ մուրազս տեղ հասնի ու գրածս ազգին դիր գա, որքան բախտավոր կըլիմ: Էն ժամանակը ջանք կանեմ, որ դհա լավ բան գրեմ, թող էս առաջին էսպես ըլի:

Կարդացողը ինքն էլ լավ կիմանա, որ էս գրած բաները ավելի ուրախության համար են, էն պաաճաոավ բոլորը մեր խալխի խոսացած բաներն եմ հավաքել. թարգմանածներս էլ՝ էնպես եմ դուս բերել, որ մեր խալխի սրտովն ըլի: Բայաթիքը էն մտքով եմ գրել, որ չունքի մեջլսում, հացի վրա թուրքեվար են էսպես բաներ ասում. լավ հայը հայեվար ասի, որ քիչ քիչ լեզուն քաղցրանա, չունքի ոչինչ բան լեզուն Էնքան չի քաղցրացնիլ, որքան խաղ ու տաղը: Հույս ունիմ, որ ուրիշ մարդիք դհա լավը շինեն: Աղասու մեկ քանի խաղը, որ Էստեղ մեջ եմ բերել կարելի է՝ թե շատ մարդ չիմանա, թե նա ո՞վ էր: Աղասին մեկ ջահել ռաշիդ քանաքռցի հայ էր: Ղզլբաշի ժամանակին սովորություն կար, որ աղջիկ Էին քաշում: Մեկ օր Էսպես աղչիկ քաշելիս՝ կտրիճ Աղասին դուս Էկավ, մեկ երկու թուրքի սպանեց ու փախավ Փամբակ: Խղճի հորնըմորը Երևանու բերդումը չորացրին. Ինքն էլ՝ Ռուսը որ Երևան առավ, գնաց, որ հորն ազատի, իրան էլ հոր վրա տվին, սպանեցին: էս խաղերը էն փախած ժամանակն է ասել: Սրա պատմությունը շատ երկար է, որ գրած մոտիս հազիր ունիմ ու նրանով կարելի է իմանալ էն ժամանակվա մեր աշխարքի հալը: Գրքի անունն ա Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի: էնպես էլ շատ զվարճալի պատմություններ աշխարհաբար գրած՝ մոտիս հազիր ունիմ: Ո՞վ գիտի բալքի թե մեկ աստվածասեր մարդ իր հոգու խաթեր տպիլ տալ: Ես չկարացի բոլորը ի միասին գրել, չունքի խարջը շատ կըլեր:

Թե գիտուն, խելոք մարդիք ինձ պախարակեն, դու էլա ինձ պահիր՝ սիրելի ազգ, չունքի իմ ուզածս էն ա, որ քեզ ծառայեմ, քեզ իմ կյանքս տամ, քանի շունչս բերնումս ա:

էՍ ԳՐՔԻ ՃԱՄՓԻ ԽՐԱՏԸ

 
Գնա՜, իմ խեղճ գիրք՝ գնա՛ մարդամեջ.
Գլուխդ քաշ քցի՛ր, մի՛ նեղանար հեչ,
Անկաջդ փակի՛ր, սիրտդ լեն բռնի՛ր,
Ինչ ասեն, խոսին, տա՛ր ու համբերի՛ր:
Ճամփորթի գլխին շատ փորձանք կգա:
Անձրև, ձին, կարկուտ՝ հազիր համեշա,
Դուման ու կայծակ, շոք, բուք ու կրակ
Ամեն տեղ կըլին, ամեն ժամանակ:
էսպես բանիցը, ով շուտ վախենա,
Ու ճամփի կիսիցն վեր կենա, եդ գա,
Ո՜չինչ չի շահվիլ, դարդակ կմնա:
Փորձանքից՝ մարդը՝ լավ չի՝ նեղանա:
Ի՞նչ ես դարդ անում, որ վրեդ խոսին,
Յա քեզ ծաղր անեն, յա աչքից քցեն:
Ամենի սրտին դուր գալ չի ըլիլ.
Ամենի խաթրը ո՞վ կարա առնիլ,
Աշխարքի բերանն ջվալի բերան:
Առակ է ասած՝ ո՞ւմ ասես քո բանն:
Հալբաթ մեկ օր էլ արև դուս կգա,
Էն վախտն կիմանան, թե ուզածդ ի՞նչ ա,
Գնա՛, աստված քեզ բարի ճամփա տա,
Ում տուն էլ մտնիս, բարով տո՛ւր, գնա ,
Մտքումդ պահի՛ր էն վաղի առակն,
Որ չանես քեզ էլ ինձ էլ խայտառակ,
Որ մեկ ծեր մարդ իր ջահել որդու հետ
Դուս Էկավ, գնաց, աշխարք տեսնի, եդ
էլ իր տունը գա: Ինքն իշի նստեց,
Սնգսնգալով՝ նա որդին առաջ քցեց:
Ճամփորթի մեկը էս տեսավ, ասեց:
Ի՞նչպես հեր ա նա, որ որդուն թողել
Ոտով, լիտր ու կես՝ ինքն իշին բազմել:
Ասածը ծերը լսեց, վեր էկավ,
Որդուն նստացրեց, ինքն առաջ ընկավ:
Մեկն էլ Էն կողմիցն՝ իր զուռնեն փչեց,
«Երկուսդ էլ նստիք, ի՞նչ բան ա էդ մեծ»:
Սրան էլ լսեց լողլող հալևորն.
Ոտներն ճոլոլակ էն մեծ միրքավորն:
Հեր ու որդի որ իշի վրա բազմած՝
Չմտան քաղաքն. էլ մարդ չի մնաց,
Որ մատով նրանց ցույց չի տա՝ հանկարծ:
Բեղ, միրուք բոլորն լավ սղալելով,
Ծափ տվին քամակիցն, վրեն ծիծաղելով:
Խղճի որ ճարը կտրվեց, վեր Էկավ,
Իշի ոտները կապեց, մեկ փեդ լավ
Միջովն անց կացրեց, մեկ տուտն իր ուսին
Մեկը իր որդու՝ դրեց քամակին:
Քար ու ձոր բերան, ու աչք բաց արին:
Ճարն որ կտրվեց, ի՞նչ պետք է աներ,
Սիրտը չտարավ աշխարքի բաներ,
Հազար ուշունց ու անեծք կարթալով,
Էշը վեր առավ, քցեց ջուրն՝ լալով,
Գետի ղրաղին կանգնած՝ սուք արեց՝
«Լիս դառնա հոգիդ ա՛յ իմ էշ»՝ ասեց:
«Ի՞նչ կըլեր, տանից չէինք դուս էկել,
Ո՛չ ուրշին լսել, ո՛չ մեր տունն քանդել:
Ինձ տեսնողը՝ թո՛ղ՝ իր գլուխը լա,
Ուրըշի դնչին հեչ մտիկ չտա»: —
Ամենի խոսքին ականջ դնողը
Գլուխը կկորցնի, յա էլած ղուղը:
Ով լայաղ չանի, քեզ վերցնի, կարթա,
Թո՛ղ իր շնորքը պահի, մոտ չգա:
Քար ու չոլ ընկնիլ ի՞նչ մեկ մեծ բան ա,
Խոր խոր խոսալուցն ո՞վ ինչ կիմանա,
Խոսողին էլ՝ միշտ հասկացող պտի,
Թե չէ փուչ՝ քամին կառնի, կտանի:
 

ԱՍԱՑՎԱԾՔ ԲՆԱՀԱՅՏՔ ԻՆՔՆԱՀԱՐՄԱՐ ՀՈՐԻՆՎԱԾ

ԼՈՌԸՑԻՔ

 
Երկու լոռըցի՝ հալալ ախպոր նման՝
Թուր ու թվանք կապած սար ու ձոր ընկան,
Որ իրանց համար ֆորս անեն, բերեն,
Իրանց օղլուշաղն էնդով կերակրեն:
Հենց մտան մեշեն, մեկ ծառի վրա
Տեսան, որ մեկ չաղ չալ աղավնի կա:
Ընկերի մեկը մյուսին ասեց:
«Տյեղս կա՛ց, քյընամ, տյանիցն յաղ պյիրեմ,
Հլե յէս սհյաթին, յես քյըմատաղ յեմ,
Ատյա՛, մե՛ր տղյա՝ մեր պյախտը պյանեց,
Շուտով յետ քյըքյամ, յէս թբվավորյին
Լյավ հյաչքը պյռնի՛, մնյա յէս ծյառին:
Սեկ քյաբյաբ յանենք, հյուտենք լյավ պյապյաթ:
Մըհյիկ քյընում յեմ, տյու քյիտես լյավ վյատ»: —
Նա ուշացավ, մյուսն էլ չհամբերեց,
Տրեխը հանեց, մտքումը դրեց.
Որ ծառն վեր ըլի ու ձեռով բռնի:
Ախմախ ֆորսկանը դեո կիսաճամփի,
Աղավնին թռավ, գնաց իր քեֆին:
Լոռըցու աչքը բաց մնաց, հոգին
էլ չի համբերեց, ասեղ բարկացած
«Տյո չառլամիշ ղյուշ տյու յոր քյու հյունարն
Պյանյացնիլ քյիտես, յե՞ս յեմ հլե նաչյարն:
Ցոր տյու յէտ, պստյիկ տեղյովն կյթռչիս,
Ձեռս յո՞վ է պյռնել, յոր ղոլես փախչյիս»: —
Ասեց ու զրը՛խկ, ծաոի ծերիցը
Էնպես դրըմփաց, ու իր ջանիցը
Ձեռք վերցնիլն, հոգին տալը մեկ էլավ,
Ու զուռնա մեիդն էնտեղ ձգվեցավ:
Ինչպես պատահեց: Աղավնու թևիցն
Սեկ բմբուլ էկավ, ընկավ վերևիցն
Լոռըցու բերանն, որ ընկերն էկավ,
Իշտահը զլած՝ մոտին կանգնեցավ:
«Հյա՞ քյընըծահե՛ր՝ տյու յիշի քյուռյակ:
Ասեց ախմախը ու գնաց աղաք:
«Ա՛յտյա՝ քյու փյորը խյոզի թյափյան յէ՞ր.
Հինչ յէիր ճյաքյում, ա յէս խեղճ, յանտեր
Ղշին սյաղ, սյաղ յես, տյու փյորըդ քյաշել,
Կըլխեդ խռյով յինի յիշտյահդ, փյորդ յէլ:
Մի քիչ սյաբր յէյիր յարել, հի՞նչ քյըներ»
Ասեց, ընկերին տեղն ու տեղ թողաց,
Քամի կուլ տալով՝ իր բանը գնաց:
Աստված ողորմի լոռըցու հոքուն,
Էն ֆորսն, ընկերն ո՛չ ես տեսնիմ, ո՛չ դուն:
 

2

 
Երկուսն էլ մեկ օր էլի ֆորս գնացին,
Շատ որ ման էկան, բան չճարեցին.
Էկան մեկ ծառի շվաքի տակին
Քրտինք սրբելով՝ ծանր նստեցին:
Շատ ու քիչն աստված գիտե՝ ի՞նչ ասեմ.
Քոռաղադինա՝ մեկ ճանճ, չգիտեմ,
Ի՞նչ կողմից էկավ, մեկի ճակատին
Նստեց ու արինն ծծեց իր քեֆին:
Ղոչաղ ընկերը էս որ հենց տեսավ,
Մատը բերնին դրեց, շվացրեց, ասավ,
«Հե՛ Հանի՝ քյը մա՛տաղ՝ մեկ ժուկ սաբր արա՛,
Աստված մեր նյասիբն հյասցրեց յէս ա՛»
Ասեց ու թվանքն դոշին դեմ արեց,
Նա ոտը քաշեց, մյուսն գլուխը թեքեց:
Ընկերի մահը՝ հանաք իմացավ,
Մեռած մեյիդը կապեց, վեր կապեց, վեր կալավ
Գոմշի քամակին դրած՝ մեկ ջրի
Որ մեջը մտան, շոքն առավ գոմշի
Ջանն. աղավարի կուզեր, որ պառկեր,
Ախմախ ընկերը՝ էն կողմիցն ուսեր
Քաշելով՝ գոռաց, մեռլին վեր հատեց,
«Ատյա քյու նանի միսը շոն ծյամի.
Հենց մեռել յես, յոր բերանդ զորում չի՛.
Մեկ հա՛, տպփռյու էլ ա անես Էդ կյոմշին,
Չթողաս նստինք, հոր քյնանք մեր պյանին»:
 

3

 
Մեկ քանիսն էլ մեկ օր կացին ուսին
Գնացին, փեդ անեն ու ճամփի կիսին
Մեկ ձիավորի որ ռաստ չէկան,
կտրեցին աղաքն, խնդրեցին նրան,
Որ տեսնին՝ թե ո՞ւմ կացինն է լավ սուր:
Ղոյմաղոչում դու խելոք ձիավոր
Բոլորի կացինն որ մոտ չի արեց,
Ղամշեց ձիուն ու դարնըվեր քաշվեց:
Փալան ու նոխտա կորցրած իշի պես
Կանգնած՝ ճմբոեցին նրանք աչք ու երես:
Սատանին նալաթ՝ ձիու քուռակը
Մնացել էր եդ: Բռնեցին աղաքը:
Ինչ շոր ունեին, բոլորն հանեցին,
Նրան բարձեցին, որ սատկի տակին,
Որ նրանց սիրտը մի քիչ հովանա:
Բայց ղոչաղ քուռակն՝ բարգ ու բարխանա
Հետն առավ, վազեց՝ տրտինգ անելով:
Լոռըցոնց աչքը սառած մնալով,
Հենց իմացան, էս տեսածն հրաշք էր:
Քորելով անսաս՝ գլուխ ու բեղեր.
Ընչանք տուն հասան, անձրևի տակին
Իրանց վրի կեղտն էլ մեկ լավ լվացին:
 

4

 
էլի էս օրհնած խալխը հազրված՝
Գնացին մեկ օր մեշեն՝ հավաքված:
Տեսան՝ մեկ լավ ծառ քարափի ծերին.
Թե կտրենք սրան, էսպես միտք արին,
Մեզ խեր չի անիլ, խոր ձորը կընկնի,
Մեր աշխատանքն էլ հետը փուչ կըլի:
Շատ որ միտք արին, խոսքը մին էլան,
Որ կախ ընկնին, ձեռ ձեռի նրանք տան,
Ու էնպես քաշեն, քոքըհան անեն,
Իրանց միջումը հետո փայ անեն:
Աստված կանչեցին, ճոլոլակ էլան:
Ծառը պոկ չէկավ, իրանց գլուխն ի՞նչ լան:
«Ատյա մեր տղյե՛րք՝ տյուք ղայիմ կյացե՛ք,
Մի ձեռիս թքեմ, յետո քյաշվեցյեք»:
Ձեռը բաց ընկավ՝ նրանք իրար գլխով՝
Խաչ, ավետարանի անուն տալով,
Էնպես գլորվեցան, քարափնիվեր ընկան,
Էն գընալն էր, որ գնացին, եդ չէկան:
 

ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ԻՇԻ ՔՈՒՌԱԿԸ

 
Իշի քուռակը վերջն է՛շ կդառնա,
Ամարաթում, թե գոմում մեծանա:
 
 
Մոլլա Մասրադինն շատ բան է արել,
Ինքն ախմախացել, ուրըշին խաբել,
Բայց նրա հունարքն իշի քուռակին
Իր իշությունից էլի չի դարձրին:
Մայիս ամիսն էր, օրերն քաղցրացել,
Իսան ու հայվան սար ու ձոր բռնել,
Ամենի արինն նո՛ր էր եռ ընկել,
Ամենի սիրտը էլ եդ նոր բացվել:
Մեկ քաձ էշ էլ իր քուռակն քամակին
Քցած՝ հանդումը նայում իր քեֆին.
Ինքն թավալ տալիս ախպումն ու զռում,
Քուռակն էլ պոչը ցցած մոտն խաղում:
Մոլլեն որ իր սուրբ ղուռանիցն ավել՝
Ուխտը ուլիցը չէր կարող ջոկել,
Նրա չափ ընկնիլն որ աչքովն ընկավ,
Էլած ուշք ու միտքն էլ նրա հետ թռավ:
«Ջահել վախտն էսպես որ հունար ունի
էս օրհնած գառը, ու փախչիլ գիտի,
Որ մեծանա հո՝ աշխարք կարմացնի,
Երբ տակիս՝ նստած՝ էսպես չափ քըցի»:
Գողացավ քուռակն, տարավ գոմն, կապեց:
էշն լեզու չուներ, խելքը ո՞վ տվեց,
Որ տիրոնչն ասի քուռակի տեղը,
Մոլլեն էլ գիժ չէր, ասեր, դառնար գողը:
էսպես տանը կապեց, ո՛չ թե խոտ, խոռակ,
Չամիչ ու խուրմա ուտեր մեր քուռակն:
Արև ու անձրև աչքը չըտեսավ,
Թոզ ու ախպ, փալան, ո՛չ բեռը տարավ:
էսպես պահելուցն էլած ղվաթն էլ
Պակսեց: Մեր թամբալ քուռակն մեծացել
Իր իշի բոյը, իր իշի հասակն
Առած: Վախտն էր, որ տեսնին Մոլլի փառքն:
Մեկ ազիզ օր էլ որ էկավ, հասավ,
Մոլլեն էլ լավ իր թադարեքն տեսավ:
Ու տնկտնկալով, քամի կուլ տալով,
Իշի քամակին բազմած խիստ քեֆով:
Նոխտի փոխ՝ չաթու, թամքի տեղ փալան
Իշի դունչն ու վրեն դրած՝ էկավ մեյդան.
Որ ջիրիդ խաղա, քանի ինքն սաղ ա,
Բայց էշ ու ջիրի՞դ – ա՛յ Մոլլա Աղա:
Ձիանքն էլ մնացին հուշտ էլած, սառած,
Չէ թե ձիավորքն՝ բերանները բաց:
Մոլլեն ամենի սիրտն առավ, ասեց,
Որ իրան նայեն, ու էշը քշեց:
Քոռաղադինա էն օրը շոք էր,
Ջիրիդի տեղն էլ ախպսին մոտ էր:
Թո՛շ, թո՛շ կանչելով՝ խեղճ Մոլլեն բերանն
Պատռեց, բայց իշի ղուղը չի մտան:
Բերնով օրհնում էր, ոտով վեր հատում,
Գլուխը սղալում, եդևիցն բզում,
Բիզն էլ բեզարեց, քարն էլ, քացին էլ,
Բայց կակող ախպուսն իշի խելքն առել:
Փռվեց չորս ոտովն էն տեղ իր քեֆին.
Ո՛չ ծեծին նայեց, ո՛չ Մոլլի միրքին:
Տեսնողք փոր, բերան բռնած՝ քաշվեցին,
Մոլլեն զոռ տվեց ուշունցի պարկին:
Բայց Խելոքի մեկն ղրաղ քաշեց նըրան,
Ու կարթաց գլխին սաղ սըհաթ ղուռան,
«Ով իշին կուզի նոր մարիֆաթ տալ,
Աստված գիտենա, ի՛նքն ա էշն հալալ»:
 

ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՊՂԻՆՁԸ

 
Մոլլա Մասրադինն իր հարևանիցն
Մեկ օր մեկ պղինձ սկսեց փոխ ուզիլ:
Իր կարիքն հոքաց, եդ բերեց պղինձն,
Բայց հետն էլ մեկ փոքր թավա էր դրել:
Խեղճ հարևանը մնաց զարմացած,
Խորամանկ Մոլլի միտքը չիմացած,
«Պա՛տվելի՝ ասեց, էս ի՞նչ ընկեր ա,
Որ պղնձիս հետ իմ տունս էկել ա,
Ես քեզ անցած օրն՝ մինը փոխ տվի,
Հիմիկ ջխտվել են. ի՞նչ պետք է ըլի»: —
Սուրբ Մոլլեն նրան փառավոր դիմով
Իմամ, Հուսենի, Ղուռանի անունով
Գլխումն նստացրեց, թե նրա պղինձն
Ծնավ իր տանը: Թե չէ իրանից
Գի՛ժ չէր, որ իր տան հաջաթն վերցներ,
Ու նըհախ տեղը ուրըշին բախշեր: —
Հարևանն թեև շատ էլ միտք արեց,
Ուսերը քաշեց, գլուխը շարժեց.
Բայց ավելի շահն ո՞ւմ փորն ա ծակել.
Ով շատ ագահ է, վա՜յ էն մարդին էլ:
Հարևանն սկսեց շնորհակալ լինիլ
Ու ուրախությամբ թավեն տուն տանիլ:
Մեկ քանի օրից եդը մյուս անգամ
Մոլլեն էլ էկավ աո իր բարեկամն.
Դեռ չէ՛ր բերանը բաց արել, իսկույն
Դրացին խնդությամբ՝ շուտով վազեց տուն,
Պղինձը դուս բերեց, մեր Մոլլին տվեց,
«էլի կըծընի», իր մտքումն կարծեց:
Բայց Մոլլի հեսաբն դեռ չէր մտածել:
Օրն շաբաթ դառավ, շաբաթը ամիս.
Չարեն կտրեցավ, պղինձը պահանջել
Սկսեց դրացին, բայց դու ո՛չ մեռնիս:
Մոլլեն էլ ո՛չ սուրբ, ո՛չ իմամ թողեց,
Քյաբ ու Ղուռանով չարաչար երդվեց:
«Թե նրա խեղճ պղինձն՝ մեկ ամսից աոաջ
Վա՜յ տեր կանչելով, մեղա գոչելով
Հոգին ավանդեց, երկինքը գնաց»: -
Դըրացին մնաց քար կտրած, սառած.
Հենց բռնես, մեկ ձի գլխին քացի տվեց:
Մոլլի ոտն ու գլուխն չափելով ասեց:
«Հանաքն ուրիշ վախտ արա՛ դու ինձ հետ.
Էդպես մասալեքն պառավքը կասեն.
Կամ պղինձս տուր, կամ նրա ջառըմեն.
Թե չէ ո՞վ է լսել՝ թե պղինձը կը մեռնի», —
– «Էսպես հաստագլուխ մարդ էլ կըլինի՞ , —
Տո քո՛փակ.
Ծնանողն մեկ օր պետք է մեռանի.
Ով որ ծնելուն հավատ կընծայի,
Ու ծնած որդին իր տունն կտանի,
Բաս մահվան սուքն չպետք է կատարի՞: —
Դիվանն էլ Մո՛լլին իրավունք տվեց.
Դրացին թեև գլուխն քարեքար տվեց.
Ձեռն ո՛չինչ չընկավ. ում էլ հարցրեց,
Հենց է՛ն շահվեցավ, որ վրեն ծիծաղեց:
Խորամանկ մարդիցն աստված ազատի,
Խելացին նըրա ո՛չ խերն, ո՛չ շառը,
Իր օրումն երբեք չի պետք է ուզի:
 

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԱՐԴԻՔԸ

 
Շատ տեղ ման էկած, շատ երկիր տեսած՝
Մեկ մարդ՝ էլ կրկին իր աշխարհն էկավ.
Ծանոթ, բարեկամ գլխին հավաքված՝
Կուզեին գիտել, թե նա ի՞նչ տեսավ:
«Լեզուս չի՛ բռնում, որ ձեզ ե՛դ պատմեմ,
Ինչ որ լսել եմ ու աչքով տեսել.
Թողե՛ք, բա՛րեկամք՝ փոքր շունչ առնեմ,
Ապա լսեցե՛ք, ինչ կուզեմ ասել: —
Վա՜յ էն մարդին, որ իր տանը միշտ մնա.
Ու աշխարքիցս ո՛չինչ խաբար չիմանա:
Դուք լավ գիտեք, թե ի՞նչքան մեծ ա երկիր.
Ու ո՞րքան ծովք, ազգք և քաղաքք ու բաներ
Կան ամեն տեղ հազար տեսակ զանազան
Ո՛չ թիվ ունին, ու ո՛չ հեսաբ, ո՛չ սահման:
Շատ տեղ կա, մարդիք իրար միս ուտեն,
Շատն էլ հացի տեղ խոտը ճաշակեն.
Ոսկի ու արծաթն՝ էնպես երկիր կա,
Խոտի հետ դուս գա, ջըրի հետ գնա:
Բայց էս ինձ էնքան չի զարմացրուց,
Ւնչպես մեկ երկրի մարդքերանց գործն:
Հառավոտե մինչև ի մութն անխափան
Նստին նրանք ի միասին լուռ, անձայն:
Ո՛չ դժողքն են մտածում, ո՛չ արքայությունը,
Հաց ու կերակուր իսպառ մոռացած,
Ու Աստծու աչքիցն՝ հենց բռնի՛ր՝ ընկած,
Իրար երեսի նայիլ չեն ուզում:
Ամպն էլ որ գոռա, կայծակն էլ թափի,
Թոփ ու թնդանոթ նրանց գլխովն անցնի,
Թեկուզ սաղ երկինքն նրանց գլխին փուլ գա,
Մեկն էլա տեղիցը չի՛ ուզիլ ժաժ գա:
Թե դժոխքն էի գնացել, հավատացե՛ք ինձ՝
Էն զարհուրելի կերպարանքն ինձ
Չէին պատահիլ: Քանի միտքըս գա,
Հոգիս ու մարմինս սարսի ու դողա»: -
«Ախր ի՞նչ է նրանց միտքն ու կամքը,
Որ էսքան մտածեն», հարցրին բարեկամքը:
«Կարելի է՝ թե իրանց աշխարքի հոքսն են միշտ քաշում»:
– «Ա՜խ՝ ի՞նչ եք ասում»:
– «Ուրեմն իրանց հին մեղքն են լաց ըլում»:
– «Ո՛չ, բա՛րեկամք՝ ո՛չ»:
– «Ուրեմն անգին քա՞րն են նրանք պտրտում»:
– «Չէ՛, չէ՛. ի՞նչ ասեմ»:
– «Ուրեմն խելացնո՞ր են, որ չեն զգում,
Խոսում, կամ լսում, բաս ի՞նչ են անում»: —
– «Թո՜ւղթ-թո՜ւղթ են խաղում»: —
 

ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՃԱՇԸ

 
Ճամփեդ բռնի՛, գնա՛, ամեն ծափ տվողի
Առջևն մի՛ պար գալ, ոտդ կդիպչի քարի:
 
 
Մոլլա Մասրադինն բեհեսաբ չարեց,
Մեկ քոռ կնիկ առավ, հետը պսակվեց:
Մոլլեն ու կնի՞կ – վա՜յ քո տղիս տղա՝
Լսողն չի՛ ասիլ, թե Մոլլեն գիժ ա: —
Մոլլի փորն սկսեց շուտով ցավ ընկնիլ,
Կերած, խմածը քթիցն վեր թափիլ:
Օրն հազար անգամ յա դուս էր գնում,
Յա տեղը քցում, միջումը պարկում:
Բայց հիվանդի սիրտն էլ՝ շորվա կուզի,
Ի՞նչ անի խեղճը, ո՞ր ջուրը ընկնի:
Կերածն համ չուներ, մեկ օր ալանի
էր կնկա էփածն, յա իսպառ աղի:
Չարեն որ կտրեց, կնկա խոսքովը
Վեր կացավ, գնաց իր զանքաչի քովը.
Որ մեկ ճար անի, աղչկանն դարձ բերի,
Աղին, ալանին նրան սովորցնի:
Զանքաչն որ տեսավ նրան տուն մտնելիս,
Կարծեց փեշքաշով ա փեսեն գալիս:
Հենց բարով տվեց ու միտքն իմացավ,
Գլխին բամբաչեց, դուռը հետ արավ:
Կրեմ էդ գլուխըդ ինչ կարթացող ես,
Բաս էդքան բա՞նն էլ դու իմացել չես:
Շատին շատ քցի՛, քչին՝ քիչ՝ ասա՝
Իմ աղչկանը. ու ջհանդամը գնա՛:
«Շատին շատ, քչին քիչ»՝ ասելով էկավ,
Անճար Մոլլեն մեկ կալի կշտով անցավ:
Հենց է՛ս հադաղին՝ երկու ախպեր էլ
Կալը կուզեին ճոթ անիլ, տանիլ:
Մեծն ասում էր՝ թե ինձ շատ կհասնի,
Իմ օղլուշաղըս շա՛տ շատ է չունքի:
Փոքրն էլ ասում էր, պետք է պսակվիմ,
Հարսանիք անեմ, շատն ի՛նձ տուր, տանիմ:
«Շատին շատ, քչին քիչ՝» Մոլլեն որ չասեց,
Մեծ ախպոր սիրտը երկու թիզ եղվեց:
«Տե՛ս, սուրբ Մոլլեն էլ ի՛նձ ա դրստում,
էլ ի՞նչ խոսք ունիս, նըհախ տեղն կռվում»:
Ղոյմաղոչում տղա՝ եղանըդ քաշի,
Մոլլի ոտն ու գլուխն ձվի պես ջարդի:
«Ա՛խպեր՝ ի՞նչ ասեմ, գլուխըս քարը,
էլ տեղն ասածս քո խերն ու շառը»: —
Տո քո՛փակ՝ տեսար կալ ենք ճոթ անում,
Դու ո՞ւր ես գալիս, մեր մեջն խառնըվում:
Ղրաղովն անց կա՛ց, մեկ բերան ասա՛,
«Աստված բարաքյաթ ու միշտ ձեզ խեր տա»: —
«Աստված բարաքյաթ ու միշտ ձեզ խեր տա՛»
Ասելով գնաց մեկ խելիմ ճամփա:
Տեսավ. մեկ աժդահա մարդ մեկ տեղ նստած,
Շորերը հանած, արևկող արած,
Իր չար թշնամու միսը պոկում ա,
Բերանը տալիս, որ քիչ դինջանա:
Քութութ անելով, քուցին անելով
Ջանը քոս ընկել, ղնգներն գուլացել:
Գլուխն վեր քաշեց, որ տեսնի, ո՞վ ա.
«Աստված բարաքյաթ, խեր տա՛ համեշա»:
Որ չի՛ լսեց անճարն, ջանը դող ընկավ,
Հենց էնպես տկլոր տեղիցն վեր կացավ,
Մեր ախմախ Մոլլին էն քոթակն տվեց,
Որ նախրի իշին կհամարեր էծ:
«Բաս ի՞նչ ասեմ, ի՞նչ ինձ մի սպանիլ,
Թե ասածդ չանեմ, ինձ մարդ մի՛ ասիլ»:
Ա՛խմախ, ղուռումսա՛ղ՝ տո Մոլլի կտո՛ր.
Չե՞ս կարող ասիլ ինչպես մեկ ուղվոր.
«Աստված բոլորին ջնջի, փչացնի՛»,
Հախ միայն տերը դրանց քոքը կտրի՛:
«Աստված բոլորին ջնջի՛, փչացնի՛»:
Բերան անելով Մոլլեն խելացի
Հենց էն տեղն էկավ, որ մեկ մեռելի
Նաշն ուսի դրած, որդի, ընտանի
Բոլոր խալխի հետ գլխներին տալով,
Տանում էին՝ որ թաղեն սքալով:
«Աստված բոլորին ջնջի՛, փըչացնի»
Որ չի լսեցին խալխն ու գեղըցի,
Հենց բռնես մեկ թոփ բիրդան տրաքեց.
Դագաղն վեր դրին, Մոլլեն էլ կանգնեց,
Հենց իմացավ՝ թե ուզում են խնդրել,
Որ աղոթք անի, փող տան իրան էլ:
Մոլլի ոտն ու գլուխն նրանք աղցան արին:
«Տո բե՛մուրվաթներ, լսեցե՛ք իմ բանին.
Ախըր ի՞նչ ասեմ, սիրտներդ հովանա.
Մեկ խոսք ասեցե՛ք. էս ի՞նչ մուրվաթ ա:
Թե որ էն չասեմ, աչքըս հանեցե՛ք»: —
«Ա՜յ իշագլուխ՜ տո մի միտք արե՛ք,
Մեռլին ո՞վ կասի, ջնջվի՛, փըչանա՛:
Կասեն՝ «տեր աստված հոգուն ռահմ արա՛»:
«Տե՛ր աստված սրա հոգուն ռահմ արա՛»:
Սերտելով ընկավ էլ եդ ճամփեն նա:
Տեսավ մեկ սատկած շուն դուս են քաշում,
Որ տանին, հորեն մեկ ղրաղ տեղում:
Տանողք աչք ու քիթ բռնել են ղայիմ,
Որ մուռտառ հոտիցն զահլակուշտ չըլին:
Աչքն առավ թե չէ մեր գիտուն Մոլլի,
Լեզուն բան ընկավ. – անոտ ջաղացի
Պես պտուտ էկավ, իր աղոթքն ասեց,
«Աստված ռահմ անի՝ հոգուն», ձեն տվեց:
Շունն էլ չէ՛ր տանիլ նրանք ի՞նչպես տանին,
Մոլլի խոր հոգին կատիկն հասցրին,
Խելք ու միտքն թռավ, ճամփեն կորցրեց.
«Ի՞նչ ասեմ՝ ջա՛նըմ» գեջդանգեջ ասեց: —
«Տո դուդուկ քոփակ, աչքըդ քոռանա՛ ,
Տեսնում ես ախըր՝ մեր տարածն շուն ա:
Մեկ թըքի՛ր գետնին, հուփ տո՛ւր աչքերիդ.
Ու հետո ասա՛, մտիկ տո՛ւր առաջիդ:
«Փյո՜ւֆ, փյո՜ւֆ, փյո՜ւֆ. էս ի՞նչ անիծած հոտ ա:
«Ջհանդամը գնա՛, սրա սպանողն եդ չգա՛ »:
Հիմիկ է՛ս դասն էր սերտում ջրատարն,
Որ մատը խառնեց մեջն սատանեն չար:
Հենց մտավ կուչ գալով՝ մեկ հարսանքատուն,
Տեսավ թամաշեն, պարն, ուրախություն:
Քիթը պինդ բռնեց ու տվեց հարա՛յ.
«Փյո՜ւֆ, փյո՜ւֆ, փյո՜ւֆ. էս ի՛նչ անիծած հոտ ա»:
Ջուռնաչին զուռնեն, դափը դափաչին,
Քափկիրն ու թավեն՝ մքրուկն ու աշչին.
Կպրած տիկն ու թասը պարոն շիրաչին,
Էնպես խըփեցին Մոլլի ճակատին,
Որ աչքն բուռն ընկավ, սկսեց ձեն տալ.
«Ա՛խպեր՝ ի՞նչ ասեմ, էս ի՞նչ ա իմ հալն»:
«Բանը գլխիցդ կտրվե՞լ ա՝ քո՛փակ՝
Որ մեկ աչքդ էլ ա քցես քո աղաք:
Ձեռդ էլ ա՛ ժաժ տուր, թե պար չես գիտում:
Ի՞նչ ես էդ հոտած ըռեխըդ ցրվում,
Մեկ իծի պես էլ չե՞ս կարող մկկալ,
Յա իշի թահըր կանգնիլ ու զռա՞լ»:
Էսպես կռները թափեթափ տալով,
Հետը մկկալով, վախտ վախտ զըոալով,
Հենց ընկավ ճամփա, տուն հասնի բարով: —
Քոռաղադինա ֆորսկանի մեկը
Հինգ սհաթ խտտել թվանքի ոռքը,
Աչքը ջուր կտրել ու բուսու մտել:
Հենց է՛ն էր ուզում, մեկ ղուշ սպանիլ:
Մոլլի մարաքեն ղուշը որ տեսավ,
Բարով մնա՛՝ ասեց ֆորսկանին՝ թռավ:
Ֆորսկանի աչքը կայծակին տվեց,
Մոլլին պար գալիս որ տեսավ, վազեց,
Թվանքի լուլեն միջիցն ճոթ էլավ,
էնպես նրա գլխին սաստիկ վրա էկավ:
Խեղճ Մոլլեն էլ եդ՝ գլուխը լաց էլավ.
Էլ եդ իր զուռնեն փչեց, ու ասավ:
Որ էն օրհնածը գլխին խելք դնի,
Ի՞նչ անի, որ էլ բալի տակ չընկնի:
«Տո տա՛վար՝ չոլումն ախր ո՞վ պար կըգա,
Ի՞նչ ծուխ ա մտել քիթդ՝ քեզ դաղում ա:
Տեսար ղուշն նստած՝ գըդակըդ վեր ա՛ռ,
Կուզեկուզ ընկի՛ր դաշտ, ու ձոր ու սար:
Ո՛չ ղուշ կփախչի, ո՛ չ դու կթագվիս,
էս ի՞նչ բերիր դու էս օր իմ գլխիս»: —
Մոլլի գլուխը հաստ, ու ծուծը բարակ.
Ճամփին էլ կերած էնքան տուր, քոթակ,
Սաղ Ղուռանն փորումն, կարթացող, տեղյակ
Փեշերն վեր քաշեց, դրեց կռնատակն
Ջարդված ղայլանը ու գզած գդակն.
Փիր ու փեղամբար կանչելով՝ ընկավ
ճամփեն կուզեկուզ, մեջքը կոտրելով,
Կնկանն, զանքաչին օրհնություն տալով,
Իր հարամ փորն էլ հետն անիծելով,
Հենց մեկ բաղի մոտ հասավ, տնքալով:
Բազմանչին հինգ օր աչքը չէ՛ր կպցրել,
Գիշեր ու ցերեկ զարթուն մնացել:
Որ գողը բռնի, հախիցը վեր գա:
Կուզ Մոլլին տեսավ հենց բիրադի նա,
«էս ա իմ գողըս, որ օրը ճաշին
էսպես վախում ա, գընամ, նրա հոգին
Հանեմ, վեր ածեմ, որ էլ մյուս անգամ
Չըգա՝ թե ինքս էլ որ նըրան ձեն տամ»: -
Աստված իմանա, թե ո՛րքան թագեց,
Տունն էլ հեռու չէր, նրա բախտը բանեց:
Գնացին դատաստան, որ գանգատ անեն,
Մոլլի վերջի կարգն էս օր կատարեն:
Բաղմանչին սկսեց իր զուռնեն փչել,
Ախունդն Մոլլի կճուճն լավ ձեռնահարել:
Տեսավ մեջը փուչ, էլ հատիկ չկա,
Արձակեց Մոլլին՝ որ իր տունն գնա:
Էնքան ծեծվել էր անճարն ու ջարդվել,
Որ ջանումն էլ սաղ տեղ չէր մնացել:
Քանի առնում էր դեղն ու մհլամը,
Ու միտքը բերում կերածի համը,
Վա՜յ էր կանչում ու դոշին վեր հատում,
«Ով էս աշխարքումն, անիծած տեղումն
Ամենի խոսքին միշտ ականջ կանի,
Մեկ գլուխ ու թո՛ղ՝ երկու ձեռք անի»: —
 

ԵՐԿԱԹԱԿԵՐ ՄՈԻԿՆ ՈԻ ԱՂՔԱՏ ՀԱՐՈՒՍՏԸ

 
Փո՛ղն ա բան տեսնում էս մեր աշխարքումն:
Գեղըցու խոսք ա, հո ես չեմ ասում,
Բայց խի՛ստ հէսաբի,
Ով բանը չափի:
Մահն Էկավ դուռը մեկ հարուստ մարդի,
Խեղճն ուներ հենց մեկ բեդովլաթ որդի:
Կանչեց նրան մոտն, խելք դըրեց գլխին.
«Գիտեմ, որ ասեց՝ իմ դատած մալին
Ղադրը չե՛ս անիլ, կուտես, կմարսես.
Վերջն դռնեդուռ հաց պետք է ուզես:
Արի՛, խրատըս գետինն մի՛ քցիր,
Երբ էս օրին դու հասնիս, գոմն մտի՛ր,
Պարանը քցի՛ր էն մեծ սնի արանքն,
Կախվի՛ր, ու խեղդվի՛ր, թե ատես քո կյանքն»: —
Շաբաթ չըքաշեց, որ հերը թաղեց.
Մեկ մարդ աշխարքումս էլ նա չըթողեց:
Սազանդար ասես, դմբակ ու դայրա.
Էլ դափ ու զուռնա, չմընաց, մոյդա,
Բարեկամներին գլխին հավաքած,
Փորի հետն ընկավ, քեֆ արեց, ցնծաց:
Էս անիրավներն էլ էնպես էին
նրա ղուղը քամել ու նըստել ուսին
Օրը հազար անգամ գլխովը երդվում,
Ու անուշ խոսքով հետն էլ լավ եղում,
Որ հենց էր կարծում էն ողորմելին,
Թե ի՛ր ձեռին ա նրանց սուրբ հոգին. —
Բայց ո՞ւմ չի էսպես փորի բարեկամ
Ռաստ էկել՝ որ նոր ես բանը շուռ տամ:
Հենց դանը հատավ, ջաղացն էլ կանգնեց,
Ով էլ հաց ուներ, իր դարդը քաշեց:
Փորի տակն ընկավ հենց ջուլ ու փալանն,
էլ ո՞վ էր գիժ՝ որ մոտիկ գա նրան:
Բարեկամները տաշտաքերանքն էլ
Որ լավ մարսեցին, պարկը թափ տվին,
Տիկը մզեցին, ջանը հանեցին,
Բերանն ու միրուք թամուզ սրբեցին,
Խաչակնքելով ղըրաղ քաշվեցին,
Ձեռը լվացին:
Ո՛չ թե բարով տալ, կամ կշտովն անցնիլ
Նրանք լայաղ չէին անում, կամ խոսիլ:
Մեկ բան ասելիս էլ հրհոում էին,
Ծափ տալիս, խնդում, ծաղր անում խղճին:
Մեկ օր էլ տեսան, մաշիքը ծակ էր.
Մյուս շորերն հո ձեռից ընկել էր:
Որ չասեց՝ թէ մուկն ա մաշիքն ծակել,
Գելը կատաղեց, էնպես ծաղր անիլ՝
Քա՛րը կը պատռեր, ի՞նչ թե նըրա սիրտը,
Որ էլ տեղ չուներ, ծածկի իր դարդը:
Դանակն ոսկոռին էկել էր, հասել
Մեկ անուն ուներ, էն էլ նա կոտրել:
Հոր տըված Խրատն իսկույն միտքն ընկավ,
Սիրտն արնով լիքը հենց որ տուն էկավ.
Մեկ թոգ վեր առավ ու գոմը վազեց,
Հոր հոգին հիշեց, իր օրն անիծեց,
էլ հոգի, հավատ ի՞նչ միտքը կըգար,
Որ մեղա ասեր, յա իր մեղքը լար:
Թոկի ծերը որ նա չի՛ բարձրացրեց,
Գերանի արանքն ուժով որ խրեց,
Հանկարծ մեկ տոբրակ է՛նպես շըրխկաց
Առաջին, որ աչքն վրեն մնաց սառած,
Ոսկի էր մեջը լիքն ու պինդ կապած.
Ո՞ւմ էն հադաղին պատահի հանկարծ
էսպես բան, որ խելքն էլ վըրեն մնա,
նո՛ր հոգի չառնի, նոր սիրտ չըստանա:
Բարի հոր միտքը նա նոր իմացավ,
Վեր առավ փողը, հետը տուն տարավ:
Օրեց օր էլ եդ ոտն ու գլուխն դըզեց,
Բարեկամների տուտն էլ եդ բացվեց:
Բայց էն շա՛տ վաղ էր, որ էշը կաղ էր,
էս մահվան գին էր, իշտահի բան չէր:
Նոր շենացածը մկան հիշատակը
Մըտքումն պահելով, ու իր առակը.
Մեկ օր էլ նրանց եդ ղոնաղ արեց,
Հազար բաբաթ բան պատրաստիլ տվեց:
Որ կերան, խմեցին, քեֆներն չաղացավ,
«Պատվելի իշխանք՝ բերանն բաց արավ,
Աշխարքումս հրաշք շատ է պատահել
Բայց Աստծու խաթեր՝ ինձ՝ խնդրեմ ասել,
Ո՞վ է լըսել՝ թե անիրավ մուկը
թողած հավի միսն, շաքարն ու ձուկը,
Երկաթի խոփի կեսը էնպես կըրծի,
Որ տեսնողի աչքն բաց մընա, սառչի»: —
– «Կըլի, շատ կըլի, Ա՛ղա»՝ ձեն տվին
Նրանք հազար տեղից, խոսքը ղորդեցին: -
«Երկաթ ու մո՞ւկը»: – Տղե՛րք՝ դուս էկե՛ք,
Մուկը որ մաշիք կարող չի ծակիլ,
Նա ի՞նչպես կարաց երկաթը ծամիլ»: —
Դուռը փակած էր, տղերքը կանգնած,
Կետի, դագանակ ձեոներին բըռնած:
Ղորդ ա, կերած հացն նա հարամ արեց,
Որ հալալ տեղ չէր, խիստ շատ լավ արեց,
Հիմիկ մարդիք որ իրանց խերն ուզեն,
էսպես բարեկամ չուզեն, ռադ անեն,
Քանի՞ էսպես ճաշ պետք է պատրաստած,
Քանըսի՞ մաշիքն առաջը դրած:
Քանի փող ունիս, մուկդ երկաթ կուտի,
Ձեռըդ պակսելիս՝ մաշկիդ չի՛ դիպչի:
ՀԱՑԱԿԵՐ ՓԵՇԸ
 
 
Անիրավ աշխարքն՝ ախր ո՞վ չգիտի,
Որ լավ շորին միշտ գըլուխ վեր բերի:
Մեկ սարում, չոլում մեծացած օմքին,
Որ դեռ չէր խաբար աշխարքի բանին,
էկավ մեկ քաղաք, չունքի հարուստ էր,
Տեսավ ամեն մարդ որ զարդարված էր,
Ինքն էլ սկսեց խասից, ղումաշից
Մեկ ձեռք շոր կարիլ, ու ոսկու թելից
Յախեն էլ կարիլ: Տեսնողի աչքը
Հետը գնում էր, ու նրա փառքը
էնպես մեծացավ, որ մեծ ու պստիկ
Ո՛չ ցերեկն էին տալիս նրան մարդիք
Ո՛չ գիշերն հանգիստ, ու տանը թողում:
Հացի կանչում նրան, իրար ձեռից խլում:
Չունքի փալանը նոր էր ու թազա,
Ո՞վ չէր տալ պատիվ նրան համեշա:
Նա լսել էր, որ քաղաքի մարդը
Հացի քոռ կըլի, ու էս մոհբաթը
Որ տեսավ, մտքումն խիստ շատ զարմացավ:
Հրեշտակ են նրանք, էնպես, իմացավ:
Քիչ էր մնացել, իր էլած խելքն էլ
Տանիլ տա. ջեբն հո՝ վաղուց դարդակվել:
Շուտով զգաստացավ, խելքը ժողովեց,
«Մեկ փորձեմ սըրանց, մտքումը ասեց,
Ու շորը փոխեց:
Քիչ քիչ գդակի փոստն դուս էկավ ծերիցը,
Մաշկի տակն էլ կախ մնացել կրընկիցը:
Չուխի հո՝ ամեն մեկ թևն ու յախեն
էնպես գզգզվել, քըձըձվել ամեն,
Որ ուսերն ու լաշն բաց էին մնացել:
Հազար կարկատան քամակին կըպել:
էլ ո՞վ էր գիժը, որ հաց տար նրան,
Բարի լիս տալն էլ ամոթ էր իրան:
էս փորձն որ տեսավ, խելքը տեղն էկավ,
Քիչ քիչ ոտ ու գլուխ նորեց, զուգվեցավ,
Տեսնողն անկաջի տակը քորելով,
Ուսերն քաշելով, քուցին անելով,
Տեսավ նրա աչքը որ լիս ա էկել,
Սկսեց սուփրեն նորեն բաց անել:
Ւնչ տուն որ նրան սըֆթա կանչեցին,
Հետն էլ շատ ղոնաղ, մեծ մարդիք կային:
Սուփրեն որ նրանք բաց արին, նստեցին,
Հաց ու կերակուր առաջներն դըրին:
Ամենն էլ իր ձեռն ամանին տվեց,
Փորը հո վաղ էր նրանց անում վեց վեց:
Աման ու բերան ճամփեն բաց արին.
Մեր նոր ղոնաղին հըլա մտիկ չարին:
Քանի շիլափլավն տաք տաք էր դրած,
Տոլմեն, խաշլամեն, որ դեռ չէր էկած,
Հանկարծ մեկի աչքն ընկավ նըրա վրա.
Տեսավ որ փեշն է ձեռին բռնել նա,
Ամանի պռնկին դընում ու ասում,
«Փե՛շ՝ հաց կե՛ր, քեֆով, ի՞նչ ես վախենում,
քեզ են էս պատիվն տալիս էս մարդիք,
Ինձ հո չեն սիրում էս շատ պատվելիք:
Կե՛ր ու գլուխդ ա՛ռ, փախչինք սրանցից:
Թե չէ՝ տըված հացն կառնին մեզանից,
Դու որ կտրատվիս, ոչինչ դարդ չունիմ,
Ես կմնամ ցխումն, էստուց ես փախչիմ.
Մարդին մարդ շինողն որ շորն է էլած,
Գնա՛նք մեր սարը, անիծվի էս հացն»:
 

ԾԱՌԵՐՆ ՈԻ ԿԱՑԻՆԸ

 
Ծառերն որ մեշումն խիստ շատ զվիրն էկան
Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան,
Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն,
Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն:
«Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի»,
Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի:
«Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞
Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»:
Թո՛ղ իմացողը ինքը իմանա,
Ու նհախ տեղը կացնի կոթ չտա:
Թե չէ սկիզբը իրան կկտրի,
Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛:
 

ՉԸՂՐԵԽԸ

 
(Բամբակի հունդը հանելու հաջաթ):
 
 
Մեկ քըրդըստանցի անմեղ Հայ մշակ
Տուն ու տեղ թողած՝ էկավ մեկ քաղաք,
Որ չըղրեխ քաշի, մի քիչ փող դատի,
Գնա, որ իր խեղճ օղլուշաղն պահի,
Չըդրեխի անունն էր մենակ լըսել,
Աչքով չէր տեսել, հունարն իմացել:
Չըղրեխ ու տըրեխ հենց գիտեր մեկ ա,
Միտքը մոլորված՝ նա քուչա քուչա
Որ ման էր գալիս, մեկ մարդ ռաստ էկավ,
Աչքիցն ու ունքից նա չափեց, տեսավ,
Որ էս օրհնածն իր ատամի խարջ ա:
«Ախպա՛ր՝ քո խոքուն ղուրբան էղնիմ՝ խա՛յ՝
Չըղրեխն օր կըսեն, էս իմա՞լ զատ ա:
Չոջուխ ու լաջերս տուն եմ վռընդել,
Զըմեն ֆուխարա մեր օլքեն թորգել,
Քալել էս վալիաթն, օր չըղրեխ քաշեմ,
Տանիմ զիմ քուլվաթն պախեմ, կերակրեմ»: —
Սատանա մարդին գազ, կշեռք պետք չի՛,
Աչքով նա մարդի խելքը կըչափի:
Գըլխին խելք դըրեց, որ գնա, մոմ առնի,
Տանի չըղրեխի չորս կողմը վառի,
Առաջին չոքի, դեմ համբուրի,
Դեմ չըղրեխի կոթը պտըտի: —
Շուտով վազըվազ գնաց, մմերն առավ,
Ու արդար սրտով նա իր ուխտն էկավ:
Ինչպես ասել էր, մմերը վառեց,
Չոքեց առաջին ու խաչակնքեց:
Բայց վա՜յ նրա օրին, կոթն էլ որ չքաշեց,
էն դաստա միրուքն էլ հետը ծալվեց:
Ինչ վնաս ունի, միրուքն ո՞վ կուտի,
Չըղրեխն կատու չէր, որ երեսն չանգռի: —
Խեղճ Քրդստանցին էնպես իմացավ,
Թե դեռ չըղրեխի վախտը չի հասավ,
Որ մուրազը տա, իրան ռադ անի,
Չոքելով էլ՝ ջուրն եկավ ծնկների:
Առաջ հլա կամաց սկսեց ասիլ,
«Յամա՜ն սուրբ չըղրեխ՝ քզի եմ խանչել,
Զիմ մորուս սադաղ՝ քեզ ապավինել:
Թո՛րգ զիմ մորուս, թո՛րգ՝ քեզ ղուրբան եղնիմ,
Թո՛րգ, – թո՛րգ, – հա՜յ յաման՝ արեվուդ մեռնիմ,
Քզի մեկ ուլ մը ես մատաղ կէնեմ,
Զիմ մորուսը թո՛րգ. որ խազանջ էնեմ»: —
Չըղրեխ ի՜նչ տեղ էր քրեվար սովրել,
Որ կարենար նրա աղոթքը լըսել:
Ղոյմաղոչում դու մեր Քրդստանցի,
Գիժ կովի նման կաթըդ շուռ ածի,
Թո՛րգ, թո՛րգ ասելով՝ որ զարբ չի արեց:
«Զքո շինողի խերը անիծեմ,
Զքո բունյաթի փիրը նզովեմ,
Խուլ մի, գեշ խաջաթ խմա մեջ ձգել,
Ուխտ կըսեն. էրե՛, գլխուն խռովել.
Զմլա դմբլակի պտուղն խավարի՛,
Մեր սարվի քյոթուկն Էստուց աղեկ կըլի»: —
Ասեց ու հետը միրուքը քաշեց,
Թափեթափ տալով, պռոշը կծեց:
Չըղրեխը մընաց միրքիցն ճոլոլակ,
Անեծք ու օրհնանք խառնեց մեր մշակն:
Չըղրեխն անեծքին ի՞նչ մտիկ տար,
Թե գլուխն էլ հետը մեր Քրդի պոկ գար:
Ընչանք անիծածն թողեց խերն ու շառը
Միրքի կեսն ու բեղն հենց էնպես ձար, ձար
Պոկեց, պլոկեց, տարավ Քրդի չարը: —
Աստված ո՛չ տա՝ մարդ էնպես տեղ ընկնի,
Որ խըրատ տվողն էլ սատանա ըլի:
Թե չէ է՛ն չղրեխն կըկապեն միրքիդ,
Որ չես պրծընիլ, թե տաս էլ հոգիդ:
 

ԲԱՔՄԱԶ (ԲԱԴԱԳ) ԾԱԽՈՂՆ ՈՒ ՍԱԼԴԱԹԸ

 
Սալդաթի մեկը մեկ դուքան մտավ,
Բաքմազ կուզեր նա առնի, ու տեսավ,
Ծախողի մեկ աչքն վաղուց քոռացել,
Ի՞նչ աներ սալդաթն, շատ քիչ էր փողն էլ:
Ընչանք բախկալը՝ իր քոռ աչքովը
Գրվանքա, կշեռք, բաքմազն գդալով
Մեյդան կըբերեր, չափ ու ձև կաներ
Պակասն, ավելին գլխիցն վեր կառներ՝
Սալդաթի ձեռը փլավ չէր ուտում,
Ուրիշ մարդ էլ խոմ՝ չկար դուքանումն:
Մեկ շերեփ լիքը բաքմազ վերցըրեց,
էնպես բախկալի սաղ աչքին խըփեց,
Որ ընչանք նա իր գլուխը լաց կըլեր,
Ռուսվա երեսն ու աչքը կըսրբեր,
Սալդաթն սաղ կճուճ բաքմազն վեր առավ,
էն գնալն էր, որ գնաց, եդ չեկավ:
Բանն ընչանք բանի վերջը կհասնի,
Գողը՝ քարվանը կըտա, կըտանի.
Թե աչքդ էլ քոռ է, սարհեսաբ բանիդ
Կա՛ց, թե չէ էլածն ջո՛ւր կդառնա ձեռիդ:
 

ՃՐԱԳՈՎ ՄԱՆ ԳԱԼԸ

 
Աշխարքիս բանը էսպես էկել ա,
էսպես գնացել՝ մարդ ի՞նչ իր գլուխը լա:
Առաջնի ղադրը մենք չենք իմանալ,
Ընչանք եդինը իրան չի ցույց տալ:
Մեկ գեղում մեկ Հայ սարքար կարգեցին,
Գեղըցիք իրանց բարեբար մարդին
Պատիվ չըտալով, օր չէ՛ր անց կենում,
Որ խանի դռանն, կամ դիվանխանումն
Գանգատ չի՛ անեն, որ նրան փոխի,
Իրանց վրա մեկ նոր՝ Թուրք սարքար կարգի:
Խանը խրատեց, նրանք չիմացան,
Սարքարին փոխեց, ապա դինջացան:
Հավատի դուշմանն ղամշին քամակին
Նոքարն եդևին, ֆառաշն առաջին
Փեդ ա միս արեց, նրանց հոգին առավ,
Էլ ո՞ւմ ասեին, մեկն էլ չիմացավ:
Մեկ ծեր մարդ նըրանց գլխին խելք դրեց,
Գիշերն որ էկավ, մոմ վառիլ տվեց,
Բոլոր գեղըցոնցն ու քուչա քուչա՝
Սաղ գիշերն էսպես մեծ ու երեխա
Ման էկան, մինչև օրը լուսացավ,
Խանն իր քոշկիցը բոլորը տեսավ,
Որ կանչիլ տվեց, պատճառն իմանա,
Խելոք հալևորն, բան տեսած ուստա:
«Քո գլխին ղուրբան»՝ խանին արզ արեց,
«Ասած խրատըդ որ մեզ քյար չարեց,
ճրագով ընկանք բոլորս տնետուն,
Որ գտնենք մեր հին սարքարի բուսուն.
Սևերես մարդին, ի՞նչ խոսք կըհասնի,
Նորն ընչանք չըգա, հինն իմացվիլ չի»: —
Խանն նրանց գլուխը մեկ լավ էլ լվաց,
Ու էլ եդ կարգեց հին սարքարն փոխած:
 

ՁՈՒ ԳՈՂԱՑՈՂԸ

 
Ձու գողացողը ձի կգողանա.
Թո՛ղ լսողն գլխին լավ մուղաթ կենա:
Անմեղ երեխի մինն դեռ աշխարի
Ո՛չ ցավը գիտեր, ո՛չ չարն, ո՛չ բարի,
Ընկած իր քեֆին, իր քաղցր արևի
Ձենն ածելով միշտ շրջեր տուն, այգի.
Ծառերի տակին ղշերի ձենին
Մայիլ մնացած՝ աչքի տեսածին:
Ով մեկ քաղցր աչքով նայում էր նըրան,
Ով մեկ անոշ խոսք հենց դընում բերանն,
Էնպես էր կարծում, թե իր ախպերն ա,
Ուզում էր, հոգին հանի, նըրան տա:
Ո՛չ պատժի համը, ո՛չ մեղքի ձենը
Դեռ չէր իմացել, որ պահի ջանը:
Ինչ մերն ասում էր, էն էր կատարում,
Նըրա բերնի խոսքն ու ասածն անում:
Հանկարծ մեկ օր էլ հարևանի տանն
Խաղալիս՝ գտավ մեկ ձու նա բիրդան:
Ձու ու երեխա՞ – ի՞նչպես չէր խաբվիլ:
Ձուն դըրեց ջեբը, սկսեց քաշվիլ:
Մերն ուրախ ուրախ ձուն ձեռիցն առավ,
Ճակատը պաչեց ու խըրատ տվավ:
«Քո ջանին մեռնիմ, խելոք տղեն էն ա,
Որ դըրսիցը՝ հեչ ձեռը դարդակ չգա:
էդպես ղայրաթով կա՛ց, չարըդ տանիմ,
Որ ես էլ մի քիչ ա՜խ՝ լավ օր տեսնիմ»: —
Բայց վա՜յ էն մորը, որ իր երեխին
էսպես խրատի, ծախի իր հոգին:
Երեխի բերանն է՛ն լազաթն ընկավ,
Որ գազան դառավ, քանի մեծացավ,
Հանդ ու հարևան, բաղեր ու բոստան
Նըրա գող ձեռիցն ամանը էկան:
Դուքան, տուն կտրիլ, ապրանք փախցընիլ,
Քարվան թալանիլ, Ճամփորթ սպանիլ,
Փեշակ դառավ նրան: Ու ազիզ մերը՝
Քանի բերում էր, էնքան իր սերը
Ավելցընում էր, որդուն խըրատում,
Տեղն էկած վախտը ինքն էլ էր անում:
Բայց ով ուզենա, ֆորի մեջ ընկնի,
Գըլուխը կջարդի, կամ ոտն կըկոտրի:
էսպես էլ էլավ մեր գողի բանը.
Մեկ օր էլ ուզեց, որ խանի տանը
Քյահլան ձին կապած՝ դուս քաշի, տանի,
Ձին տանելու տեղ ինքն հասավ բալի: —
Թող հիմարք ասեն՝ թե մեր ճակատին
Ինչ գըրված որ ա, էն կգա մեր գլխին:
Ով էսպես գըրեց, ձեռը չորանա,
Ճակատն ի՞նչ իր գլուխն ու արևը լա,
Որ մարդ ինքն իրան ղազաբի կըտա,
Փիս խրատներով ճամփից դուս կըգա: —
Խանին էլ խնդիր անող ո՞վ կըլեր:
Մեր Ասիացիք չեն էնպես կեռմեռ,
Ու դատաստանը շուտով վերջացնում,
Կամ գլուխ կտրում, կամ աչքեր հանում:
Երկար պարանը որ չըձգեցին,
Մեր ղոչաղ գողին տակին կանգնացրին,
Որ խեղդեն նրան, նա չոքեց բիրդան,
Որ կես սհաթ էլ ա դաստուր տան նրան,
Իր մորը տեսնի ու մուրազն առնի,
Մերն էլ իր կաթը նրան հալալ անի:
Հենց մերն մոտացավ՝ լալով, սքալով,
Որդին ճտովն ընկավ՝ դոշը ծեծելով,
Բայց ա՜խ՝ տեսնողի գլխեն կրակ վառվեց,
Որ անսիրտ որդին՝ մորն երբ փաթութվեց,
Ծիծն առավ բերանն՝ էնպես սաստիկ կծեց.
Որ տեղից պոկ գալն ու մոր հոգին տալն —
Երկար ժամանակ էլ հեչ չքաշեց: —
Թո՛ւր էր, քաշեցին, քար էր, վերցըրին.
Գողի՝ տեղն ու տեղն որ հանեն հոգին:
Նա անահ, անվախ՝ իր կիսահոգի
Մոր լաշին քցեց աչքն ա բիրադի
Ձեն տվեց խալխին: «Տեսե՛ք՝ ջամըհա՛թ՝
Լացե՛ք իմ գլուխն ու բարի խրատ
Տըվե՛ք ձեր որդոցն, որ էս ղազաբին
Չի հանդիպին ու ձեր անբախտ գըլխին
Անեծք չըթափեն, իրանց պահպանեն:
Գյոռբեգյոռ ըլիս՝ անիրա՛վ իմ մեր,
էս է՛ն մեկ ձվի լազաթն ու խրատն էր,
Որ դու ինձ տվիր, էս տեղն քըցեցիր,
Երկուսիս հոգին դժոխքի փայ արիր»: —
Ասեց ու թուրը մեկիցը խըլեց,
Ընչանք որ հասան, նա իր սիրտն ցցեց:
Ու մեռնելիս էլ՝ շունչն էստով կտրեց:
«Վա՜յ Էն հորնը մորն, որ որդի պահի,
Ու ո՛չ խրատ տա, ո՛չ էլ լավ կրթի»: —
 

ԱՌԱՍՊԵԼՔ

ԺԱՆԴ ՓՈՒՇԸ

 
Փըշին հարցըրին՝ թե ի՞նչ խեր ունիս,
Որ քարվանի բեռն մոտովդ անցնելիս,
Էլ բուրդ ու բամբակ դու չես հարցնում,
Միշտ քաշում, պոկում, բեռն խարաբ անում,
«Խերն ի՞նչ եմ անում», պատասխան տվեց
Անիծած փուշը ու գլուխը ցցեց:
«Խեր ուզեցողը՝ խեր էլ պետք է տա,
Իմ սրտի ուզածն էս չի՛ մեկն էլ ա:
Էնդով ա հենց իմ սիրտըս հովանում,
Որ ուրշի՛ տունն եմ ես էսպես քանդում»: —
էսպես տուն քանդող փշեր խիստ շատ կան.
Երանի՝ նըրանց մեկ օր կրակին տան:
 

ՖՈՐԹՆ ՈԻ ԽՈԶԸ

 
Կով ու խոզ մեկ մարդ իր թավլեն արած
Կովին դարման, էլ՝ չէ՛ր ածում առաջին:
Խոզին թեփ, գարի տալիս, չաղացնում:
Ֆորթն էս անիրավ գործքը որ տեսավ,
Մորը գանգատվեց ու մեկ օր ասավ:
«Ախըր կաթն ու եղ, մածունն էլ հետը
Հո մեզանից ա ստանում մարդը,
էս ի՜նչպես բան ա, մեր միսն էլ ուտում,
էլի էս խոզին ընդունում, սիրում» —
Համբերի՛ր՝ որդի՛, վերջը կըտեսնիս»,
Մերն ասեց նըրան, «ու լսիր խոսքիս,
Մարդն էն բարեսիրտ կենդանուցը չի՛,
Որ նըհախ տեղը լավություն անի:
Դըրա հեսաբը մեկ օր կպահանջեն,
Թող մեզ խոտ տան ու մեզ մըտիկ չանեն» —
Մեկ օր էլ ֆորթի ջանը դող ընկավ,
Որ լսեց դռանն՝ ինչ ճղղոց էկավ:
«Էս ի՞նչ խաբար է», մորը հարցրեց: —
«Գարո՛ւ հեսաբն է», – նա պատասխանեց:
Թո՛ղ անոշ թիքին մարդ հեչ չի խաբվի,
Քըթից կհանեն, ինչ օր որ ըլի: —
 

ԷՇՆ ՈՒ ՇՈԻՆԸ

 
Ամառվա էն շատ շոք ժամանակին
Խեղճ իշի մեկը իր բեռի տակին
Կանգնել էր անսաս մեկ մեծ մեյդանում,
Քիթ ու պռունկը քաշ՝ խոր միտք էր անում:
Չար ճանճերն էլ հենց վախտ էին ճարել,
Էլ պոչ ու անկաջ նրանք չէին թողել,
Ուր հասնում էին, կըծում, ցավացնում,
Իշի դարդերը դըհա շատացնում:
Մեկ շուն էն կողմիցն՝ շըվաք տեղն ընկած,
Իշի չարչարանքն տեսավ ու ասաց,
Ա՜յ ողորմելի՝ քեզ ո՞վ էր ասում,
Որ յախեդ ձեռ տաս ու մընաս բալում:
էն գլուխն ու անկաջն, էն ձենն ու գոռալն,
Որ դուք ունեք, ու էն սիրուն ման գալն,
Թագավորի գուք լայաղ կըլեիք,
էդ չոռն ու ցավը դուք տանիլ չէիք,
Թե մեկ դանգի չափ խելք ունենայիք,
Ձեր գըլուխն ձեռի տակ չըքըցեի՛ք:
Մարդի առաջին քանի որ կուչ գաս,
Գլխիդ կընստի, թե լավ իմանաս:
 

ՍՈԽՆ ՈԻ ՍԽՏՈՐԸ

 
«Ա՞յ թե քոռուղուփ, դու հոտած զատ ես,
Ժանգի պարկի պես լըցվել, տըռզել ես»: —
Մեկ օր սըխտորը էսպես խոսք քըցեց,
Խեղճ սոխի գըլխին թուք ու մուր ածեց:
«Կոխքըդ հաստացել, գլուխդ գիրացել,
Ի՞նչ ես դու էդպես շատ ուռել, փըքվել:
Ինչ պտուղ որ ես, քեզ ո՞վ չի գիտի,
Որ ուզում ես՝ թե հենց քեզ տեղ ըլի:
Մարդ քեզ ուտելիս, բերանն ես կըծում,
Դանակ դիպչելիս աչքը քոռացնում:
Չեմ գիտում՝ մարդը ախր ի՞նչ լազաթ ա
Քեզանից տեսնում, որ քեզ ցանում ա:
Էլ մաեգ ու բոստան հեչ չի՛ մընացել,
Բոլոր գեշ հոտովըդ բռնել, հոտացրել:
Ընչանք չեն եփում, քո աչքըդ հանում,
Դու քո փիս հոտը չե՛ս պակասացնում»: —
– «Տօ դու քո Աստվածն՝ ով էլ ինչ ասի,
Խոսքը սազ կըգա, իրավունք ունի» —
Սոխը ջուղաբը եդ դարձացրեց, ասաց:
Է՞դ էր մնացել, փա՛ռք քեզ՝ տե՛ր Աստված.
Որ դո՞ւ էլ ըռեխդ ցրվես ինձ վրա:
Տօ ա՜յ անզգամ, հոտած, բեհայա,
Էփելիս էլ ա ես հոտս քաշում եմ,
Մարդի բերանը ապականում չեմ:
Քո գլուխը լաս՝ որ խաշի միջումն
Է՛ն հոտն ես թողում, ուտողի բերնումն,
Որ մոտի կանգնողն իրանից գնում,
Սիրտը խառնըվում, ու քյալլեն ծակվում: —
Գիտե՞ս՝ խնամի՝ իմ միտքըս ի՞նչ ա,
Ես չեմ ուրանում, իմ հոտըս փիս ա:
Արի՛, դու էլ քո չափը ճանաչի՛ր,
Խոսքիս լսի՛ր ու լեզուդ քեզ պահի՛ր:
Երկուսս էլ ունինք էդ պակասությունն
Մենք մերը ծածկենք, ու պահենք թաքուն:
Մենք իրար վատն որ ասենք մեր լեզվով,
Խայտառակ կըլինք, կմնանք ամոթով: -
Էսպես սոխ, սխտոր հոտած մարդըքերքն
Լա՛վ կանեն, իրանց այիբն որ ծածկեն:
Բայց շատ անգամ որ էսպես սխտոր մարդ
Բերանը բանում չի ու վախտ բեվախտ
Ուրշին փուդ դնում, է՛ս ա մեզ էրում,
Էս մեզ խորովում:
 

ԱՂՎԵՍՆ ՈԻ ԳԵԼԸ

 
Վա՜յ Էն մարդին՝ որ Էնպես տեղ ընկնի,
Որ գրի, արզի մտիկ տվող չըլի:
Մարդի՝ սաղ սաղ էլ որ ուտեն, սպանեն,
Մեկ սիրտ չի ցավիլ կաշին էլ հանեն:
Աղվեսն խորամանկ մեկ ձմեռվան օր
Սոված ման գալիս՝ նա որդիանց որ
Մեկ թուղթ գտավ ճամփին, բերնին որ բռնած՝
Նա ռաստ չէկավ գիլին կատաղած,
Ջանը դող ընկավ, փախչիլ չկարաց,
Գլուխ տալով էկավ մեր գիլի առաջն:
Եդ էկած ու կապը կտրած մարդին
Ինչ պետք է չոքիլ ուստի առաջին,
Հազար պարզամիտ ու անմեղ ուստի
Հախիցն վեր կըգա, ով իր բանն գիտի: —
Դեռ գելն իր իշտահն ատամի տակին
Հազրում էր, որ կնքի աղվեսին,
Սատանի ոտը բարով տալուց եդ,
թուղթը բաց արեց, կարթաց նրա հետ,
Որ ինչ տեղ գնա, տասը ճուտ ու հավ
Տան իրան, էնպես խանն հրաման արավ:
Գիլի փոր, աղիք է՛ն կատուն ընկավ,
Որ էս լսեց: Տեր աղվեսին ասավ,
«Ֆառաշ չի՞ պետքը, որ հարկն հավաքի,
Էդ գործն էլ թո՛ղ դու՝ իմ վզիս ըլի,
Բանը թամամեց: Երկուսն էլ հասան
Իրանց մուրազին ու ընկեր դառան:
Գալով, զրից տալով, խորհուրդ անելով,
Հենց էկան, հասան մեկ մեծ գեղի քով,
Աղվեսն մեկ սարի ծերի վրա կանգնեց,
իր գել ֆառաշին տանդրոչ մոտ ղրկեց:
Գելը գիշերն էլ գեղից կփախչի,
Ու՞ր մնա ցերեկն ու օրը ճաշի:
Ամա հրամանն տեսավ որ ունի,
Դունչն էլ մեկ կես գազ նա բարձր ցցած՝
Մըտավ գեղի մեջն անահ, անկասկած:
Գեղ ու գել ու շուն – էն էլ էն սհաթին.
Էլ ի՞նչ կհարցներ շների ուզբաշին:
Հենց որ բուրդ ու մազ լավ գզգզեցին,
Ու շատն ատամն էլ հասցրեց մսին,
Մեր Աղվես խանը սկսեց ձեն տալ,
Տանդրոչը թուղթը տալ ու տուն գնալ:
Խեղճ գիլի հոգին բերանն էր հասել,
Հենց էն կարաց նա Աղվեսին ասել:
«Աստված քո տունը քանդի քո գլխին,
Ինչպես ինձ հասցրիր գա էս սհաթին.
Գլխիդ քար ընկնի՛,
Ի՞նչ թուղթ, ի՞նչ հրաման, կամ ի՞նչ տանուտեր:
Անիծվի՛ քո սոյն, էս ի՞նչ իմ բան էր,
Հազար շուն կան, որ ո՛չ գրել գիտեն.
Ո՛չ գրի զորություն, որ ասածս լսեն:
Դուշմանիս չգա, ինչ իմ գլուխն էկավ,
Ով որ իմանա էս իմ դավն ու ցավ,
Խորամանկ մարդիցն գլուխը պահի,
Տեսնելիս՝ աչքը եդևը քցի»: —
 

ԱՂԻ ԳՆԱՑՈՂ ԱՉԱՌԸ

 
Մարդ որ մեկ բան արած չի ըլում,
Ամեն բան աչքին խաղ է երևում,
Ջահել մարդը հո՝ ինչ որ ասում ես,
Անկաջվեր անում, շուռ տալիս երես:
 
 
Մեկ թարաքյամա մեկ քանի աչառ
Առաջն էր արել գնում աղի սար:
Խոտ կերած աչառ՝ էնպես դուզ մեյդան.
Քամին էլ որ քիթն չի մտավ բիրդան,
Էլ տիրոնչ ռխին չի՛ մտիկ արին,
Պոչ ու գլուխ ցցած՝ նրանք զու քաշեցին:
Տիրոնչ հոգին հո՝ բողազն հասցրին,
էնքան դես ու դեն՝ խաղ, տրտինգ արին:
Բիրդան մեկ չոլում մեկ քանի եզը
Նրանց ռաստ էկան, կտրեցին հազը:
«Ի՞նչ տեղ եք գնում՝ ա՛խպեր՝ խե՛ր ըլի» ,
Տնքալով հարցրին: Մեր աչառ, մոզի
էլի իրանց խաղն նորեն սկսեցին,
Էլի փռնչալով՝ գլխներն քամակին
Դրած՝ քեֆը չաղ՝ պատասխան տվին:
Աղի՛ ենք գնում, աղի». ասացին: —
– Գնացե՛ք՝ աստված ձեր բանն հաջողի,
Հըլա համն առե՛ք ձեր ասած աղի,
Հետո ձեզ կասենք, հիմիկ վախտը չի»: —
Եզերն ասեցին ու ընկան խոտի:
Աղը որ բարձած՝ էլի եդ էկան,
Քամակ ու ուսեր ուռած, նրանց տեսան:
Էլի որ հարցրին ինչ տեղից գալը,
Էլ ի՞նչ էր նրանց ահվալն ու հալը,
Շլնքները ծուռ, ձեն ու շունչ կտրած.
Մեկը խոր նաֆասն քաշելով՝ ասաց,
«Աղի՜ց ենք գալիս, աղից՝ հե՛ր օրհնած:
Էլի ի՞նչ ես մեր ցավն՝ ա՜խ՝ դու, անում բաց»: —
 

ԲԱՐԴԻՆ (ՉԻՆԱՐԻՆ) ՈԻ ՎԱԶԸ

 
Բարդին մեր վազին ղնամիշ արեց:
Ի՞նչ ես կուչ էկել»: – Նա նրան ասեց.
Ես էլ որ չըլիմ, ի՞նչ կըլի քո բանն,
Քեզ որ իմ տակիս շվաք տեղ չտամ:
Ինձանով որ դու չգաս, փաթութվիս,
Ի՞նչ կըլի քո հալն, էլ ի՞նչպես կապրիս:
Բարակ քամին էլ հոգիդ կհանի,
էդպես սև օրը՝ Աստված տա՝ չըլի:
Ինձ մտիկ արա՛, տե՛ս, ո՞ւր եմ հասել,
Ինձ պես բոյ արա՛, որ ամեն մարդ էլ
Մտիկ անելիս քեզ՝ խելքը գնա,
Շլինք ծռելով՝ ո՞վ պատիվ կտա:
Ոչ ցից ա ինձ պետք, ո՛չ գերան, ձողի,
Մեկ տուտս գետնումն, մեկը երկնքի
Ամպի, անձրևի, քամու առաջին:
Ճխկներս վեր քաշած, որ սուր ու կացին
Չի հասնի, դիպչի իմ միջքին, ծերին:
Բայց ձեր խեղճ սոյը հենց դուս է գալիս,
Շուտով շլինքը կախ անում, թեքվում,
Ոտի տակ ընկնում, մեկ հով դիպչելիս,
Գետնին չոքըչոք դես ու դեն ընկնում:
Ափսո՛ս էդ պտղին, որ դուք եք տալիս,
Մեզ է՛դ սազ կգար, էս բարձր ծերիս»: —
– «Ի՞նչ եմ անում ես՝ հաստ քոքն ու բոյը,
Շատ բարձրանանք էլ՝ էլի մեր սոյը
Է՛ն սիրտը չունի, գլուխ բարձրացնի»,
Պատասխան տվեց վազը սիրելի:
«Ո՞ւր թողանք մեր քաղցր պտուղն ու ճուխկը,
Էլ ո՞վ կբանա մարդի տխուր միտքը:
Էլ ո՞վ էն ազնիվ, էն սուրբ բաժակը
Կտա, որ հիշեն մեռլի հիշատակը:
Որ մենք էլ ուզենք՝ մեր պատվի խաթեր
Քեզ պես բարձրացնել տերև ու ճխկներ:
Ղորդ ա՝ քեզանով մենք փաթաթվում ենք:
Բազի անգամ ու շվաքդ տեսնում ենք:
Բաս է՞ն էլ, ասա՝ որ մեր բարի տերը
Չունենա էսքան մեր տված խերը,
Քեզ մեկ օր էլա՝ բաղում չի պահիլ:
Լավ չի՛՝ բա՛րեկամ՝ էսպես զրից անիլ:
Ւնձ որ պահում են, փորում տակս, ջրում,
Ի՞նչքան ա քեզ խեր սրանից հասնում:
Ինչքան սիրտդ ուզի, էնքան բարձրացի՛ր,
Մի՛ հպարտանար, մեր ղադրն իմացի՛ր:
Մենք էլ որ պտուղ չտանք քեզ նման.
Մեր նյութն ու ղվաթը չկորցնենք էսքան,
Ո՛չ կըկռանանք, ո՛չ կըցածանանք,
Ո՛չ կբարակինք, ու կհաստա՛նանք:
Բանից վախեցողն ու փորի գերին
Էդպես կգիրանան, երկինքն կհասնին»: —
Երկար բոյիցը, ու հաստ մեջքիցը
Ի՞նչ խեր դուս կգա, կամ մեծ գլխիցը:
Պտղատու մարդը ազնիվ վազի նման
Պետք է խոնարհի, որ լինի պիտան:
Բայց ա՜խ՝ բարդի մարդն մեկ շվաք տալիս՝
Յա բաղի վախտ էլ քիչ մոտանալիս,
էնպես է կարծում, թե իր պահածն ա
Երկիր ու աշխարք: Ու գոռոզանա:
 

ԷՇՆ ՈԻ ՁԻՆ

 
Էշն մեկ օր պարապ արըշտոտալով,
Երկար անկաջներն թափեթափ տալով,
Թավալ որ տվեց, մոխրիցն վեր կացավ,
Թե ի՞նչ տեղ գնա, ինքն էլ չիմացավ:
Շատ էր էն օրը չունքի զռացել,
Փորի հարսանիքն արել, կշտացել,
Մեկ սաղ շաբաթ էր, փալանի երես,
Կամ դագանակի, բեռնի համ ուտես
Չէր ընկել աչքովն, քամակը դզվել,
Դառն օրի ֆիքրը ի՞նչ կքաշեր էլ:
Էսպես քունն առած, գլուխը ուռած,
Մեկ դռնով ուզեց, անց կենա, հանկարծ
Ձիու խրխնջոցն ընկավ անկաջը,
Լենացրեց շեքը, խլըշաց առաջը.
Թափ տվեց քշոցն, մեկ թունդ փշտաց,
Չունքի գործ չուներ, մեկ կուշտ էլ զռաց: —
Ու ծանրագոգոթ՝ նա թավլեն մտավ,
Բարով տվեց ձիուն ու բարովն առավ:
Տերը տանը չէր իշի բախտիցը:
Մունջ մունջ բաց արեց նա իր զրիցը:
Թե ի՞նչպես է ձին էս ղաբուլ անում,
Որ իրան հանում են, մեյդան բերում,
Շատ անգամ միսը պոկում ու ղամշում,
Որ ոտն ու գլուխը նա միշտ ման գալիս՝
Դուզ բռնի, տերը վրեն նստելիս:
«Քեզպես քյահլան ձին ի՞նչ կանե խրատ.
Ո՞ւմ համար ես դու սովորում մարիֆաթ:
Պարկի՛ ր քո քեֆին, երբ սիրտդ ուզի,
Զարթի՛ր դու ճաշին, էդ սիրուն փորի
Ճարը տե՛ս, շնորքն ի՞նչ մատտահ բան ա.
Որ քեզ էլ էդպես գլխից հանել ա:
Տեսնի՛նք՝ աշխարքումն ո՞ւմին են պատվում,
Նրա՞ն, որ գինին թունգով է լագում.
Փորը հաստացրել, մեկ բան միտք չանում,
Լավ ուտում, խմում, նայում իր քեֆին.
Գիշեր ու ցերեկ բարձին, դոշակին
Տասը լդրանի ու հինգ գազանի
Գլուխն ու փորը տալիս, որ շնթռի:
Տեղից վեր կենում, սիրտը քացախած,
Ընկնում դուս ու տուն, որ մեկ բեզարած
Պարկ ռաստ բերի, հետը զրից անի: —
Թե նրան՝ որ իր արևն ու օրը
Մաշում, սևացնում, հանում հոգին, որ
Մեկ կտոր հացի բալքի, տիրանա:
էն էլ քըթիցը հանողն հանում ա:
Շնորք, մարիֆաթն որ խեր ունենան,
Մկները պետք է փիլիսոփ դառնան:
Մենք որ չենք սովրում, օսա՞լ ենք ապրում,
Ա՛նբախտ՝ մեր գըլուխն շառից ազատում:
Ղորդ ա, մենք էլ մեր չարչարանքն ունինք,
Շնորքի համար չի՛, պետք է որ տանինք:
Բեռըս քամակիցս որ չեն վերցնում,
Ու բրախ տալիս ախպսում, չոլում,
Հավատացի՛ր ինձ՝ հենց իմանում եմ,
Աշխարքն իմ փայն ա, էլ ֆիքր ե՞րբ կանեմ:
Ղոլան ու փալան, ոռտեն ու նոխտա
էնքան եմ պատին քսում, որ էն ա
Բարդանի շալը, ծղնոտ ու կաշի,
Վա՜յ տեր կանչելով քերվում, որ մաշվի:
Հե՜րը անիծած՝ ի՞նչ եմ դարդ անում,
Թող ջանը դուս գա տիրոնչն՝ եմ ասում»: —
«Ձեր սոյն է՛ն սոյը չի, որ բան հասկանա,
Ի՞նչ ասեմ, ղղումդ որ լավ ներս գնա»: —
Ձին անսաս նրան պատասխան տվեց.
Ու իշի բերանն էս խոսքովն ցխեց: —
«Ղորդ ա, երբ քանի ես քուռակ էի,
Էնպես քոթագը ինձ չէր դուր գալի.
Ամա որ հիմիկ խելքս էկել, հասել,
Աշխարքի բանը սկսել ճանաչել,
Տեսնում եմ, որ իմ էս կերած հացն էլ
Էս պատիվն, ղուլլուղն, որ ինձ տալիս են,
Իմ մարիֆաթի հունարն ա, ու էն
Քոթակ ուտիլը: Որ ինչ սհաթի
Դուս եմ գալիս ես, նայում եմ աղի
Ծառեքը կանգնած, ինձ են սպասում,
Մեջքս թիմարում ու լավ զարդարում:
Թագավոր, իշխան ինձ են մտիկ անում,
Որ նստին վրես, իրանց փառքն ցո՛յց տան:
Առանց ինձ նրանք ի՞նչ օր կունենան:
Քանի՞ ինձ պես ձի, իշի չեմ ասում,
Որ խաթրդ մնա, մեր բանն եմ պատմում,
Քանի՞ բոզ յաբու՝ առըխ ու մաշված,
Քամակի ոսկոռքն հենց բիզ բիզ էլած,
էս օր չոր խոտի կարոտ են մնում,
Տաք գոմի հասրաթ՝ ցրտում ու սովում
Տանջվում, չարչարվում, յա սոված սատկում,
Յա բեռը կրում»: -
«Շնորքն, մարիֆաթն ով ասի, վատ ա,
Գլուխը հաստ ու ծուծը բարակ ա:
Չե՛ս լսել, ով որ բանից գլուխ ունի,
Ամեն լավ տեղի նա միշտ հասանի:
էնպես հաստագլուխն՝ որ դու ասում ես,
Փողն ու շորն էս օր թե ձեռիցն առնես,
Պետք է ջուր կրի, կամ համալ դառնա,
Կամ թե չէ սովու դռնեդուռ մուրա:
Շատ դոլվաթի տերն թե շնորք չունի,
Քոշք, սարայումն էլ շատ վախտ չի գիտի,
Ընչո՞վ իր վախտը որ անց կացնի:
Դուռն է դուս գալիս, ոտն է բեզարում,
Քնում, թե խմում, գլուխը շշմում:
Մեյդանում կանգնում, նա թոզ կուլ տալիս:
Բամբասանք անում, մեկին տեսնելիս:
Գրքի հոտ չառել, որ նստի կարթա,
Սիրտն մխիթարվի, միտքը զորանա,
Փեշակ էլ չունի որ հետը ընկնի.
Էսպես ժամանակ, կյանք չկորցնի:
էսպես ճարակտուր, կամ քնի ձեռին,
Կամ ուրիշ բանի նա ընկած ջանին,
Օրը կորցնում, քիսեն դարդակում,
Իր կյանքն էլ հետը նաղդում, սաղացնում:
Ո՛չ կերածն ունի համ, ո՛չ խմածը,
Գլուխը թշշած, սիրտը խառնըված.
Իր ազիզ արևն քիչ քիչ վերջացնում,
Անպետք աշխարքս գալիս, էյ եդ գնում: —
Չէ՛՝ քանի տերս առաջիս ունիմ,
Որ չի միտք անեմ, քար պետք է ըլիմ.
Թե նա իմ խերն ու ուզել, կամեցել,
Մարիֆաթ, շնորք տվել մեծացրել,
Անշնորք, անկիրթ, բռի կենդանին
Համ այլոց է վնաս, համ իր խեղճ ջանին»: —
 

ԽՈԶՆ Ու ԵԶԸ

 
Խոզն ի՞նչ գլուխ ունի, որ ինչ զրից տա,
Բայց մեկ օր եզին սկսեց խրատ տալ նա:
Խոզ ու խրատ՝
Տո անհավատ:
Լսի՛ր՝ սի՛րելի՝ սատանին նալաթ
Խոզ փիլիսոփա քի՞չ կան՝ բե՛մուրվաթ:
«Իրավ որ եզն ես՝ հո սուտ չեն ասում
Մարդիք ու կապում, լծում քեզ, տանջում:
Արաբա ու սելն՝ քո բեռն ու բաժին.
Վար ու ցանք, քութան միշտ քո շըլնքին:
Ախըր խերդ ի՞նչ ա, կուզեմ իմանալ.
Շատ օր սոված ես դու կալսում մեր կալն:
Տուն որ գալիս ես՝ մեկ բուռը խոտ էլ
Չեն ուզում քեզ տան: Քո բերած մալն էլ
Չեռիցդ խլում, քեզ մաղբուն անում,
Իրանք վայելում, քեզ սոված թողում: -
Մարդի հախիցը էդպես չեն վեր գալ.
Քանի ձեռիցդ կգա, քե՛զ հալալ:
Քանդի՛ր գյոռբեգյոռ մարդի տունն ու տեղը.
Ծծի՛ր նրա արինն, քամի՛ր նրա եղը:
Ոտնատակ արա՛, քանդի՛ր հանդն ու բաղը,
Կե՛ր նրա մասիլն, հանի՛ր աչքի պտուղը:
Ո՛չ հավին խնայի՛ր, ո՛չ նրա ճվին:
Ի՞նչ ես հարցնում, մարդ միշտ իր գլխին
Պետք է հանապազ մուղայիթ կենա,
Աշխարքը դմակ, ձեռըդ դանակ ա,
Որդիանց հասնի, կե՛ր, ու փորդ արա՛:
Ո՞վ ըլի, ըլի, ի՞նչ ես ֆիքր անում,
Էսպես եկել ա աշխարն՝ էսպես գնում:
Թե տեսնող ըլի, գլուխդ էլ կախ քցի՛ր,
Ինձպես խռնչալով գնա՛, հեռացի՛ր:
Կատվի ձագ գտնիս, թե հավի ճուտը,
Կե՛ր ու քեֆ արա՛, թո՛ղ էրվի սիրտը:
Տանն էլ մի մնար, որ մեկ խոսք ասեն,
Դուս արի, գնա՛, որ խիալ չանեն:
Օրն հազար մարդի տուն էլ որ քանդես,
Էլի դեռ քիչ ա, որ լավ մտածես: —
Էսպես եմ արել, էսպես չաղացել
Որ ճրաքուս էկել, աչքերս լցվել:
Դու էդպես փեդի նման չորացել,
Շունչդ դուս կգա, թե մեկ փչեն էլ:
Տեսնինք ո՞վ ա քեզ ասում՝ ա՛ֆարիմ.
Կամ ինձ բազուխաստ անում, որ պատժվիմ.
Ասած է: Հաստ ու բարակն է մեկ գին.
Վա՜յ ու հազար վա՛յ բարակ մանողին»: —
Խոզն իր խոզությունն ձեռից չի թողալ:
Մեր եզն սկսեց իր բերանը բանալ:
«Ցեխն ա քո ջանը, գնաս, տաս թավալ.
Հալբաթ որ էդպես կուզես դու խոսալ:
Ի՞նչ օգուտ ունի էն քաղցր արեգակն,
Կամ էն՝ երկնքի պայծառ, լուսնիակն,
Որ լիս են տալիս, իրանք մեր մտնում,
Մեզանից մեկ քաղցր խոսք էլ չեն լսում:
Կամ անբան երկիրն ո՞ւմնից խեր ունի.
Որ հազար բարի տա ամեն տարի:
Անձրևը գալիս, արևը բացվում,
Սար ու ձոր էնպես ցնծում, ու ծաղկում:
Էն խեղճ մեղրաճանճն էլ որ չի քնում,
Աղքատ, հարստի բերան քաղցրանում:
Վարդն՝ որ իր հոտը չի պակսացնում,
Ծառն՝ որ իր պտուղն ինքը չի՛ ուտում:
Հողը ծառին է նյութ տալիս, պահում,
Ծառը հողին միշտ շվաք անում, սիրում,
Երկինքն անձրևն ա փայ տալիս երկրին,
Երկիրն ծովերիցն բարձրացնում ամպին:
Սրանք որ չեն ուզում, իրանց մենք պաշտենք,
Ընչի՞ չի պետք է մեկ խեր էլ տանք մենք:
Ի՞նչ վնաս ունիմ, որ ես աշխատում,
Հազար որբ, խղճի կարիքն լցնում,
Էս առողջ ջանը էլ ո՞ւր ա տվել
Աստված՝ որ չուզեմ բանի պետք ածել:
Էն երկրի խոտը ի՞նչ սրտով ուտեմ,
Էն աղբրի ջուրը ի՞նչպես ես խմեմ,
Որ աշխարքումս բանի պետք չգամ,
Ի՛մ գլխիս նայիմ, ի՛մ ցավս հոքամ:
Ես հո իմ փորի հմար չեմ աշխատում,
Որ կերն պակսելիս՝ լամ ու տրտնջամ,
Սրբերին էլ ի՛նձ են մատաղ անում,
Ով մեկ մեծ մուրազ ունի իր սրտումն:
Ամա քե՛զ՝ անբա՛ն,
Թուրքն էլ չի սիրում, ջհուդն հո ատում:
Ո՛չ գառն ա հետդ ման գալը ուզում,
Ո՛չ կով ու ոչխար իրանց մեջ թողում:
Ով մեկին մեկ մատ անուն է դնում,
Խո՛զ է ասում նրան, կամ գոջի կանչում:
Քրիստոնեն էլ որ քեզ տուն է թողում,
Թուրքի, ջհըդի ջգրու է անում:
Մեյդան դուս գալիս, շունն էլ վրեդ հաչում:
Մեր հացն որ չուտես՝ կարո՞ղ ես ապրիլ,
Որ էդպես ռեխդ սկսում ես ցրվիլ:
Խոզինը ցեխն է, կամ մուռտառ տեղը,
Լավ միտքն ե՞րբ կընկնի նրա խելքն, ղուղը:
Դու լագոդներիդ՝ է՛դ խրատը տու՛ր,
Որ տնքանդություն անեն, հասնին ուր:
Ես իմ աշխատանքն ձեռից չեմ թողալ,
Քանի շունչ ունիմ ու խեր կարեմ տալ:
Իմացողի հմար ես չեմ աշխատում,
Խեր տալն եմ ուզում, տեսնում, մխիթարվում»: —
ՄՇԵՑԻ ՀԱՅՆ ՈՒ ՈՍԿՈՌԻ ՓԵՇՔԱՇԸ
 
 
Մեկ մշեցի հայ մեկ քաղաք մտավ,
Աբեն ուսին քցած՝ որ լիս չի ընկավ,
Ձեռի դագանակն, գլխի ֆասն, չարուխն
Հենց տեսան թե չէ էն քաղաքի խալխն,
Կռո՛ ձեն տվին, Մխո՛ կանչեցին,
Էլ ֆոտած եմիշ, խնձոր, սերգևիլ
Չմնաց, նրա գլխին քցեցին,
Շորումն, հաքին սաղ տեղ չթողին.
Որը բեղն ձգեց, որն աբեն քաշեց,
Որն վզաքոքին, որն ֆասի ծերին
Մուշտի ու քացի լավ տրաքացրին:
Ծեր մարդիքն էլ նրան, որ մատով տայիր,
Հազար տեղ կունդկի կտային, որ փչեիր,
Իրանց հունարը ցույց էին տալիս,
Բողազ ճոթռելով, նրա վրա գալիս:
Մեր խելոք Հայը՝ անհավատ երկրում՝
Մեծացած՝ հազար թոգում, չվանում
Գլուխ, ոտը դրել է, եդ դուս պրծել.
Սուսը, փուսն քաշեց, դեռ տեղ չէր ճարել,
Գնաց մյուս օրը, քունջ, պուճախ ընկավ,
Մեկ եքա ջվալ ոսկոռ մոտ տարավ,
էս նոր փալանն էլ՝ որ ուսին դրած՝
Չմտավ քաղաքն նա ուռած, ուոած,
Քարերն էլ տվին ծափ ու ոտն առան,
Բայց ինչ նրանք տեսան, չտեսնի քո դուշմանն,
Ով ծպտաց թե չէ, կամ շվացրեց,
Կռոն ոսկոռը առաջը քցեց:
Մեկ, էրկու, իրեք՝ էլ իշխան չմնաց,
Որ չառնի փեշքաշն, մնա աչքը բաց,
Ղալմաղալն ընկավ սաղ քաղաքի մեջ,
Թագավորն լսեց ու նրան ուզեց:
«Ծո ի՞մալ էնեմ քո խոքուդ ղուրբան
Գլուխս քո օդաց խողն, ես քո ծառան:
Վալլախա՛, մեր սուրբ Կարաբե գինա,
Զմլա խենթ ճժեր չոլում էլ չկա:
Ծո ծռվի ձեր վիզն, մեկ շեն օր մտնիս,
Շներ կխաչեն՝ մարդի տեսնելիս:
Մարդիք կխանչեն՝ խեդը խաց կուզեն.
Մարդիք զիմ վրա զմլա ձեն կխանեն,
Իմալ Էնեմ, շատ օր էլ միտք էրի,
էս աղեկ բանը ֆիքրս բերեցի:
Մգա ըխտիարն էլ իմ առին չի,
Ւնչ ամր կէնես, վըր իմ էս աչքի»: -
Թագավորն բերանն ու փորն հինգ սհաթ
Բռնած՝ մնացել էր ձեռաց գնացած:
Խելքը որ մի քիչ գլուխն հենց էկավ,
Տոնլուղ, ճամփի խարջն էլ ինքը արավ:
Ծաղր անիլն մեկ մեծ հունար, լավ բան չի,
Շատ վախտ էլ՝ անողն իր ոսկոռն կառնի:
 

Էս ներքևի գրած ոտանավորը էնպես մարդի վրա է գրած, որ ո՛չ գիր գիտի, ո՛չ գրի զորություն, ու գրողի վրա էլ՝ բերանը կցրվի: Իմ աշխարհաբառ գրածների գլուխը՝ շատ անգամ է էսպես բան տեսել, մարդի միտք չեն հասկանում, հենց իրանց իրանց խոսում են: Մեկ օր էլ մեկիցը էսպես բան իմացա, ու ի՞նչ պետք է արած, լավ կըլի, որ դերձիկն իր գազը, մաշեկարն իր բիզը, փինաչին իր ճոնդը, փռնչին իր գունդը՝ լավ ճանաչեն, տեղըները ծանր նստին, ամա չի ըլում: Ինձանից խրատ չի հասնիլ, ամա մարդի սրտին դարդ է դառնում, երբ էնպես օմքին էլ ա խոսում մարդի վրա, որ իր անունը դրուստ գրիլ չի գիտի: Ղորդ են ասել՝ թե տանու տերտերին օրհնյա՛ տեր չի ըլիլ: Ինչևիցե՝ թուր ու թվանք չունիմ, արզա գրիլ պետքը չի , թո՛ղ բլբյուլը խոսի:

 
Էշն ի՞նչ գիտի վարդն ի՞նչ զատ ա,
Նրանը փալանն (ու) թավալ տալն ա:
 
Age restriction:
12+
Release date on Litres:
26 June 2017
Volume:
60 p. 1 illustration
ISBN:
9781772466881
Copyright Holder::
Aegitas
Download format:

Similar books