Read the book: «Ի՞նչ տարբերություն»

Font:

—Մտի՛ր, նայի՛ր․․․ տես ինչպե՜ս ենք կահավորել բնակարանը։ Քեզ հետաքրքիր էր չէ՞, ամեն ինչ քո ուզածով էր թե չէ։

_Կեղտոտ ձեռքերդ քեզ պահի։

_Ինչի՞ց ես վախենում։ Հանգստացի՛ր,_ձեռքից քարշ տալով սենյակ գցեց Արինկային Հրայրը։

Օրիորդը հազիվ պահեց հավասարակշռությունը։ Երիտասարդը հաշվի չառավ իր ուժի գերազանցությունը ևս մի անգամ էլ հրեց նրան դեպի առաջ։ Օրիորդը ընկավ ծնկներին ու պարզեց ձեռքերը, որ չխփի գլխով հատակին։

_Ի՞նչ ես անում, գազա՛ն,_Արինկան սրբեց ցայտած արցունքները։ Նկատեց, որ Հրայրի քաշքշոցից թռել են վերնաշապիկի երկու կոճակը ու ջարդվել վզնոցը՝ մարգարիտները սփռվել էին հյուրասենյակով մեկ։ Ոտքի ելավ զզվանքով նայեց Հրայրին։

_Դու մարդ չե՛ս։ Հորս կասեմ, նա ցույց կտա քեզ քո տեղը։

Մի ձեռքով ծածկեց ետ բացված վերնաշապիկը, մյուսով իրար վրա քաշեց վերարկուի փեշերը։

_Բերանդ փակի՛ր, կտամ գլուխդ կջարդեմ։

Կատաղած երիտասարդը ձեռքը բարձրացրեց, որ հարվածի։ Արինկան ակամա ծածկեց գլուխը ի պաշտպանություն։ Մի քանի քայլ արեց ետ դեմ առավ պատին՝ փակեց աչքերը, ծածկեց երեսը ափերով, կուչ եկավ ու սպասեց հարվածի։

The free excerpt has ended.

Age restriction:
18+
Release date on Litres:
13 August 2021
Writing date:
2021
Volume:
3 p. 1 illustration
Copyright holder:
Автор
Download format:
Text
Average rating 5 based on 2 ratings
18+
Text
Average rating 3,5 based on 2 ratings