Հովհաննես Թումանյան
We'll send a notification about new books, audiobooks, podcasts
Popular books
All books by the author
Books by Հովհաննես Թումանյան can be downloaded in fb2, txt, epub, pdf formats or read online.
Log in, to leave a review
Quotes
Հեքիաթներ
Text
Средний рейтинг 4,7 на основе 34 оценок
ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ Լինում է, չի լինում մի պառավ: Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի: Մի աղվես գալիս է, գլուխը կախում կաթի ամանը, ուտում: Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում: Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում. – Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմըցեմ, գնամ ըկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էի: Պառավն ասում է. – Դե գնա իմ կաթը բեր: Աղվեսը գնում է կովի մոտ: – Կովիկ, կովիկ, կա՜թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, ոը ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր: Կովն ասում է.